Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.03.2020 - 10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 962-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 962-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է հանրային և պետական կառավարման գործընթացների թվայնացման ընդհանուր ռազմավարությունից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման գործընթացը թափանցիկ և վերահսկելի դարձնելու, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների միասնական և համապարփակ վիճակագրության որակը բարելավելու, ինչպես նաև երեխայի այլընտրանքային խնամքի, այդ թվում՝ որդեգրման գործընթացում հնարավոր ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունից՝ գործընթացքում առանցքային դարձնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի դերը։
0 7215

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.03.2020 - 10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հայաստանի Հանրապետության իրավակիրառական պրակտիկան բացահայտել է երեխաների համար՝ որպես տարբեր ռիսկերի, այդ թվում շահագործման ենթարկվելու ռիսկի նկատմամբ առավել խոցելի խումբ, ուղղորդման հստակ մեխանիզմի բացակայությունը և դրա սահմանման անհրաժեշտությունը:  Զոհերի նույնացումը և աջակցության տրամադրումը ուղղորդման բաղկացուցիչ փուլերից են  և տրամաբանորեն պետք է ներառված լինեն  ՀՀ կառավարության 05.05.2016թ. N492-Ն որոշմամբ սահմանված կարգում: Ուղղորդման ընթացակարգի նպատակն է ամրապնդել միջգերատեսչական կապերը ուղղորդման մասնակիցների միջև: Նախագծով առաջարկված փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի և հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը, այլ և կսահմանեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ: Նախագծում առաջարկված փոփոխությունները կնպաստեն թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի ձևավորմանը, հիմնական դերակատարների միջև գործակցային կապերի ստեղծմանը և միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների աջակցությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և վերահսկմանը: Նախագիծը կընդլայնի և կամրապնդի տարբեր մարմինների և կազմակերպությունների միջև գործակցության շրջանակը, կսահմանի գործողությունների հաջորդականությունը, կնպաստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և, որպես վերջնական արդյունք, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակրգի  հզորացմանը:
0 6900

Քննարկվել է 26.03.2020 - 10.04.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»     Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների պայմանագրային պարտավորությունների կատարման և դրանց ոչ պատշաճ կատարման դեպքում ծագող իրավական հետևանքի կիրառման գործընթացի հստակ իրականացման ապահովմանը:
0 6158

Քննարկվել է 23.03.2020 - 08.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1 կետ, որով հայտատուն Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնելու է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից որոշման 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվելու են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ վերադարձվելու են հայտատուին»։ Միաժամանակ նախատեսվում է Որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:» բառերը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։
0 6569

Քննարկվել է 20.03.2020 - 06.04.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը և փաստաթղթաշրջանառության ծավալները, որի արդյունքում  կապահովվի զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:  
3 8870

Քննարկվել է 19.03.2020 - 08.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, համաձայն որոնց փոփոխություն է իրականացվել պետական կառավարման մարմինների ինչպես անվանումներում, այնպես էլ կանոնադրական գործառույթներում:
0 6201

Քննարկվել է 19.03.2020 - 08.04.2020

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանման գործընթացի հստակեցմամբ, ցեմենտ արտադրանքի հիմք հանդիսացող կլինկեր արտադրանքը դիտարկելու որպես տեխնիկական կանոնակարգման օբյեկտ և վերջինիս նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:
0 6887

Քննարկվել է 19.03.2020 - 08.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկմամբ և հասարակության նյութական արժեքների, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների և ազգային անվտանգության պահպանության նպատակներով պետական մոտեցման մշակման անհրաժեշտությամբ: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները: Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև շուկայում օրենսդրության խախտմամբ հայտված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների, բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների, կլինկերի և բիտումի օգտագործումը քաղաքաշիննության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ  համակարգի ձևավորման նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:
1 6735

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.03.2020 - 04.04.2020

«Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության2020/2021ուսումնական տարվա՝ 1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝ ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ. բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: 2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ: 3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2 9206