Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.09.2020 - 05.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 13-ի N 1130-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու գործընթացի բարելավման համար առաջարկվում է բացառություն սահմանել նաև այն պետական շենքերի և շինությունների նկատմամբ, որոնք իրենց նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Առաջարկվում է նաև օպերատորների կողմից կապի սարքավորումներ տեղակայելու նպատակով ներկայացվող դիմումին կից ներկայացվող փաստաթղթերում լրացուցիչ կարգավորումներ մտցնել։
0 6169

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.09.2020 - 05.10.2020

«Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքի վաճառքի (օտարման) կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգ­տագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնել մեկ միասնական կանոնա­կար­­գով և մոտեցմամբ, թափանցիկ ու հրապարակային։
0 7566

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.09.2020 - 02.10.2020

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>> Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը լրացնել նոր մասնագիտություններով՝ «Հասարակայնության հետ կապեր»,  «Գեոմատիկա», «Ագրարային ճարտարագիտություն», «Պետական և ռազմական կառավարում» և «Պաշտպանական անվտանգային գործունեություն»:
0 7421

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.09.2020 - 30.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի նպատակն է հանրային կառավարման և էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման որակի բարձրացումը, քաղաքացիների կողմից հանրային ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, քաղաքացի-պետություն շփումներում սուբյեկտիվիզմի նվազեցումը, էլեկտրոնային եղանակով իրականացվող վարչարարության ավելացումը, մարդկային գործոնի և հետևաբար նաև  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, հանրային հատվածում նյութական ռեսուրսների և ծախսերի խնայողությունը:
0 7425

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.09.2020 - 30.09.2020

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կսահմանվի պետական տուրքի այլ դրույքաչափ առանց նույնականացման քարտի անձնագիր ստանալու համար, ինչի արդյունքում առավել շատ թվով քաղաքացիներ կունենան նույնականացման քարտեր, հետևաբար հանրային կառավարման ոլորտում կզարգանա թվային ծառայությունների մատուցման գործընթացը, ավելի արագ և արդյունավետ կապահովվի քաղաքացիների նույնականացումը նրանց իրավունքների իրացման և ծառայությունների մատուցման ընթացքում։
0 8030

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.09.2020 - 30.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների լուծումն ու ծրագրի պայմանների բարելավումն է, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ իրավակիրառ պրակտիկայից բխող և զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնող այլ փոփոխությունների իրականացումը:
0 5985

Քննարկվել է 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորել ծառայությունների մատուցումը՝ բաժանորդի նոր միացումը այլ բաժնորդի ներքին ցանցից իրականացնելու դեպքում: Միաժամանակ, գործնական վերլուծություններից ելնելով՝ առաջարկվում է ճշգրտել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի դեպքում կանոնների 46-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  վերահաշվարկի բանաձևը:
0 2952

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.09.2020 - 30.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով խնամքի նպաստի իրավունք է տրվել նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողին, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Նախագծով կանոնակարգվում են գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու կարգը, ժամկետները, տարածքային բաժնի կողմից դիմումը մերժելու հիմքերը և ժամկետները՝ դրանք համապատասխանեցնելով վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին։  
0 6155

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.09.2020 - 30.09.2020

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը արտերկրում գտնվող՝ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ վերադառնալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությունն է։ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Արդյունքում, գործնականում հնարավոր է մի իրավիճակ, որ արտերկրում գտնվող կենսաթոշակառուները չկարողանան ամբողջությամբ իրականացնել իրենց իրավունքները, քանի որ կորոնավիրուսի հետևանքով չեն կարողանում (կարողացել) նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և ստանալ իրենց չվճարված կենսաթոշակի գումարը։ Ընդ որում, այս անձանց թիվը գնալով աճում է՝ հաշվի առնելով առկա իրողությունները։ Նախագիծն ընդունվելու դեպքում արտերկրում գտնվող՝ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուները, մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում, ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակի գումարները։
1 7962