Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.06.2024 - 06.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների առարկայական ծրագրերում օգտագործված գրականության ցանկը և հղումների բաշխումը` ըստ դասարանների, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բոլոր դասարանների համար օգտագործվող նյութերին արդյունավետ չէ։ Միաժամանակ գորոծող հրամանում առկա են որոշ տեխնիկական և խմբագրական խնդիրներ, որոնք շտկելու անհրաժեշտություն է առաջացել։
Մնաց {days} օր
0 2909

Քննարկվել է 17.06.2024 - 02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման դրույթները համապատասխանեցնել Օրենսգրքի դրույթներին։ Պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման գործընթացն լիարժեք իրականացնելու և լրացուցիչ վարչարարությունից խուսափելու նպատակով։
Մնաց {days} օր
0 4394

Քննարկվել է 06.06.2024 - 21.06.2024

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագիծը վերաբերվում է պրոբացիայի ծառայողների ատեստավերմանը կարգը սահմանելուն: Նախագծով մանրամասն կարգավորվում է պրոբացիայի ծառայողների ատեստավորման կազմակերպումը:
Մնաց {days} օր
0 3389

Քննարկվել է 04.06.2024 - 20.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի №180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հանձնաժողովը սահմանված ժամկետում ընթացիկ տարվա ընթացքում կդիտարկի այդ տարվա ներդրումային ծրագրերը, կբարձրանա Էներգետիկայի բնագավառում կարգավորվող սակագների հաշվարկներում ներդրումների ծավալների կանխատեսելիությունը։
Մնաց {days} օր
0 3320

Քննարկվել է 03.06.2024 - 18.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող իրավական կարգավորումները համապատասխանեցնել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով:
Մնաց {days} օր
1 3226

Քննարկվել է 30.05.2024 - 15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Մնաց {days} օր
0 3633

Քննարկվել է 08.05.2024 - 23.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագիծը, որով՝ գործող ընթացակարգի պարզեցման և իրավական որոշակիության ապահովման նպատակով վերանայվել է լիցենզավորման գործընթացը և մշակվել են առավել արդյունավետ կարգավորումներ, հստակեցվել են լիցենզիայի գործողության ժամկետների (ժամանակահատվածների) վերաբերյալ առկա կարգավորումները, պարզեցվել են գործարար ծրագրին ներկայացվող պահանջները՝ ի թիվս այլնի վերացնելով նաև առկա կրկնությունները, տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ։
Մնաց {days} օր
0 3348

Քննարկվել է 01.05.2024 - 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի ընդունմամբ կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր կենդանատեսակների օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
Մնաց {days} օր
0 3721

Քննարկվել է 01.05.2024 - 22.05.2024

«Հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին»» շրջակա միջավայրի նախարարի հրաման Հաշվի առնելով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանատեսակների կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում առանձնահատուկ կարգավիճակը՝ հրամանի նախագծով նախատեսվում է սահմանել այդ կենդանատեսակների գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման և օգտագործման մասին պայմանագիր կնքելու հստակ ընթացակարգ:
Մնաց {days} օր
0 3923
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: