Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.04.2022 - 30.04.2022

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. այն դեպքում, երբ դիմումի հիմքում ընկած է բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող պարտավորություն, ապա պարտապան ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացնելիս պարտադիր դարձնել պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության հետ պարտքի վերակառուցմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ ապացույց և Օրենքին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր կամ պարտապանից հօգուտ պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա լինելու դեպքում՝ եզրափակիչ դատական ակտի պատճենը ներկայացնելու պահանջը, պարտադիր դարձնել պարտապանի կողմից 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացումը, հստակեցնել կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերի վերաբերյալ Օրենքի կարգավորումները, նախատեսել անհրաժեշտ կարգավորումներ դատարանի կողմից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կառավարչի թեկնածուի ընտրությունն իրականացնելու հնարավորության համար, հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը, սահմանել անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառված արգելանքը սնանկության վարույթի շրջանակներում վերացնելու հստակ կարգավորումներ, սահմանել սնանկության գործով էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից պարտապանի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու հնարավորություն, այն տրամաբանությամբ, որ նշված տեղեկությունների ներկայացումը հավասարեցվի դիմումի հիման վրա տրամադրված տեղեկատվությանը, սահմանել կառավարչի կողմից գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքում հայտարարության հրապարակման պարտականություն նաև հրապարակային սակարկությունների էլեկտրոնային կայքում, պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում, նախատեսել սնանկության գործի շրջանակներից դուրս ապահովված իրավունքի առարկայի արտադատական, դատական բռնագանձման կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին իր պահանջների բավարարման գործընթացը սնանկության գործի շրջանակներում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու հնարավորությունը, այդ դեպքերում առանձին քաղաքացիական գործի ընթացքի կարգավորումները, ինչպես նաև մորատորիումի կիրառումից հրաժարվելու դեպքում սնանկությանի գործի ավարտի արգելքը, սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի կողմից տրված կատարողական թերթի համապատասխան, հարկադիր կատարման օրենսդրության հիման վրա ենթակա է բռնագանձման, սնանկության պարզեցված ընթացակարգով սնանկության գործի ավարտի դեպքում նախատեսել դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացման հստակ ժամկետ:
1 5910

Քննարկվել է 08.04.2022 - 23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վկայականների և ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Վկայականները և ատեստատները կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի կդառնան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am)՝ ըստ անհրաժեշտության:
0 4331

Քննարկվել է 14.01.2022 - 29.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 22 ՀՈՒՆԻՍԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի՝ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին»  N 154-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ԿՏԱԿ) վերապահված լիազորությունների և պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:
0 4014

Քննարկվել է 22.12.2021 - 06.01.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում, չափագրման ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնակարգում, անհրաժեշտ գործիքակազմի առկայություն:
0 4267

Քննարկվել է 10.12.2021 - 25.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
0 4358

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.11.2021 - 24.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է առավել ամբողջական կարգավորում նախատեսել պետական կարիքների համար կնքվող պայմանագրերի տարբեր տեսակների համար:
0 7017

Քննարկվել է 08.11.2021 - 23.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կընդլայնվի հետախուզվող ՏՄ-ների հայտնաբերման գործիքակազմը, կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող ՏՄ-ների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող ՏՄ-ները թաքցնելու հնարավորությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու հետ կապված ծախսերը։Նախագծի ընդունումը կնպաստի նաև կատարողական վարույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը, իսկ Նախագծով առաջարկվող գործիքակազմի ներդրումը հնարավորություն կտա հարկադրանքի «փափուկ միջոցների» կիրառմամբ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջների փաստացի կենսագործումը։
0 4126

Քննարկվել է 21.10.2021 - 07.11.2021

«Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաման Նախագծով նախատեսվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային փաթեթների և առանձին հյուրանոցային ծառայությունների ամրագրման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրում, որի նպատակն է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի` չխոչընդոտելով մասնավոր հատվածի բնականոն գործունեությանը, նվազագույնի հասցնել հնարավոր չարաշահումների ռիսկը: Համակարգի ներդրումը նպատակ ունի պարզեցնել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների, ծառայություններ մատուցող այլ անձանց (այդ թվում` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց) գործառույթները` շահառուների համար առավել մատչելի դարձնելով ծառայությունների մատուցումը:
0 4564

Քննարկվել է 11.10.2021 - 27.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք հարցեր, որոնք կապված են քրեական գործի կամ քրեական գործի նյութերի կորստի, վնասման կամ ոչնչացման դեպքերին: Մասնավորապես՝ նկատի ունենալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և այն, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերի Արցախի Հանրապետության որոշ քաղաքներ հանկարծակի ներխուժելու պատճառով այնտեղ տեղակայված կայազորային քննչական բաժինների վարչական շենքերից հնարավոր չի եղել տարհանել քրեական գործերը, այդ թվում նաև՝ հաշվառման մատյանները, և հակառակորդի կողմից բռնազավթած տարածքներում են մնացել մի շարք քրեական գործեր, որոնցով ունենք կորստի, վնասման և ոչնչացման դեպքեր: 
0 4944