Քննարկվել է 18.10.2023 - 03.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրամշակել տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին, ինչպես նաև խմբագրել N 16-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման մասով սահամնված պահանջներին: 3 0 0 2212
Քննարկվել է 18.10.2023 - 03.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա: Ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ցեմենտների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 26 հավելվածով և N 17 հավելվածի N 3 աղյուսակով, իսկ սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի պահանջների նկատմամբ Որոշման N 11 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 771-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1136-Ն որոշման մեջ, որով հաստատվել է ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, և որի հիման վրա կազմվել է Որոշման N 26 հավելվածով սահմանված ստուգաթերթը: Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 692-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի թիվ 155-Ն որոշման մեջ, որով հաստատվել է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, և որի հիման վրա կազմվել է Որոշման N 17 հավելվածի N 3 աղյուսակով սահմանված ստուգաթերթը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 916-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որի հիման վրա կազմվել է Որոշման N 11 հավելվածով սահմանված ստուգաթերթը, և հաստատվել է սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի նոր տեխնիկական կանոնակարգը: Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտներում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք 2023 թվականի նոյեմբերի 07-ից և 14-ից, դեկտեմբերի 05-ից կփոխվեն և միաժամանակ կհաստատվեն նոր պահանջներ, ինչ էլ իր հերթին անհրաժեշտ է ամգրագել ստուգաթերթերում՝ կանխարգելելով ոլորտներում առաջացող ռիսկերը: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ սահմանելով արդիական իրավական ակտից հարցեր՝ ցեմենտների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Նախագծի ընդունման նպատակն է հաստատել ցեմենտների, սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ոլորտների նոր պահանջներ բովանդակող ստուգաթերթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել նշված ոլորտներում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն: 3 0 0 2113
Քննարկվել է 03.10.2023 - 19.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 1.2 ստուգաթերթի մեջ կատարել փոփոխություններ, իսկ N 1.4 ստուգաթերթերը շարադրել նոր խմբագրությամբ: Մասնավորապես, ստուգաթերթերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի հունվարի 28-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 120 որոշումը, որով ուժը կորցրած են ճանաչվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն»» որոշումները, որոնց հղումները դեռևս պահպանվել են գործող ստուգաթերթերում: 3 1 0 2356
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.10.2023 - 18.10.2023 ««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տվյալների միասնական հաշվառման հանգամանքը, սահմանել, որ նման հաշվառումն իրականացվում է ՍԷԿՏ համակարգի միջոցով, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները: 6 3 0 2183
Քննարկվել է 25.09.2023 - 13.10.2023 ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների նկատմամբ կիրականացվի արդյունավետ վերահսկողություն և մշտադիտարկման արդյունքում կապահովվի կենսաանվտանգությունը։ 5 0 1 3292
Քննարկվել է 05.09.2023 - 21.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N ՀՕ-165-Ն, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-166-Ն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-167-Ն օրենքները, իսկ 2023 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են նաև «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-188-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-189-Ն օրենքները։ Նշված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել են ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 30-ի N 714-Ա և 2023 թվականի հուլիսի 7-ի N 735-Ա որոշումները։ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությամբ կսահմանվեն Օրենքներով վերջինիս վերապահված նոր լիազորությունները ևս, ինչի արդյունքում կամբողջացվի տեսչական մարմնին օրենքներով վերապահված և կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակը։ 8 1 0 2157
Քննարկվել է 30.08.2023 - 15.09.2023 «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծով առաջակվում է Տեսչական մարմնի կողմից վերահսկողության, իսկ պետական այլ մարմինների կողմից հսկողության իրականացումը հրդեհային անվտանգության բնագավառում, Պետական հակարդեհային ծառայության իրականացումը համապատասխան մարմնի կողմից/այն է՝ Փրկարար ծառայությունը/, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարմանն ուղղված գործողությունները, որպես հրդեհային անվտանգության միջոցներ: 6 2 0 2312
Քննարկվել է 10.08.2023 - 26.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ստուգումների կազմակերպման և անցկացմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցման և պարզեցման, տեսչական մարմինների կողմից վերահսկողության գործառույթի արդյունավետ իրականացման համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, առկա օրենսդրական բացերը վերացնելու, օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից: 4 0 0 2167
Քննարկվել է 08.08.2023 - 24.08.2023 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը գործատուի կողմից ստույգ հաշվառելու պարտավորության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որն իր հերթին կնպաստի օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված՝ աշխատաժամանակի վերաբերյալ նորմերի պահանջների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: 6 17 0 3533