Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.08.2018 - 09.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու արդյունքում   կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
1 11116

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.06.2018 - 14.07.2018

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման չափը և կարգը սահմանելու մասին» վարչապետի որոշման նախագծով՝ 1) սահմանվել է Հանձնաժողովի  անդամների կատարած ծախսերի փոխհա­տուց­ման ենթակա ծախսերի շրջանակը և դրանց առավելագույն չափը, 2) սահմանվել է, փոխհատուցման տրամադրման ընթացակարգը և դրա իրավասու մարմինը, 3) նախատեսվել են այլ կարգավորումներ:
0 7104

Քննարկվել է 22.01.2018 - 10.02.2018

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակով համապատասխան մրցութային ընթացակարգ սահմանելու անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա հետագայում կազմավորվող մրցութային հանձնաժողովին ընտրել հնարավորիս փորձառու, սահմանված չափանիշների բավարարող և տվյալ մարզում կոնցեսիոն կառավարման հանձնվող բժշկական կազմակերպության առավել արդյունավետ գործունեություն ապահովող կոնցեսիոներ:
0 8703

Քննարկվել է 27.07.2017 - 18.08.2017

«Լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումով կսահմանվի ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթողի և լիազոր մարմնի միջև  կնքվող  նախնական պայմանագրի օրինակելի ձևը, որում կամրագրվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և երկրաբանական ուսումնասիրության նյութերի փորձաքննության ներկայացնելու ժամկետները:
0 7521

Քննարկվել է 21.06.2017 - 06.07.2017

«Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար ստեղծվող մրցութային հանձնաժողովի գործառույթները:
0 8002