Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.09.2019 - 19.09.2019

ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Ջրամատակարարման համակարգերի նախագծումը ներկայումս իրականացվում է ՀՀ-ում ընդունված ՍՆիՊ 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր և կանոներ փաստաթղթի պահանջներին համապատասխան: Այս նորմերը և կանոները մշակվել են 80-ական թվականներին խորհրդային ժամանակաշրջանի շինարարության բնագավառի տեխնոլոգիաների զարգացման մակարդակին համապատասխան: Սակայն ներկայումս, նշված շինարարական նորմերի պահանջները հիմնականում չեն համապատասխանում ժամանակակից շինարարության բնագավառի առաջադեմ տեխնոլոգիաներին և նյութերին ներկայացվող, ինչպես նաև ՀՀ-ում ձևավորված օրենսդրական և իրավական դաշտի փաստաթղթերի պահանջներին: Ելնելով ստեղծված իրավիճակից անհրաժեշտ է համարվել մշակել, կարևոր տնտեսական և կենսական նշանակություն ունեցող, ջրամատակարարման բնագավառի համակարգերի նախագծման, շինարարության և շահագործման նորմատիվային փաստաթուղթ, որը պետք է բավարարի ժամանակակից շինարարական ինդուստրիայի, ինչպես նաև ՀՀ երկրաբանական, հիդրոերկրաբանական և բնակլիմայական պայմաններին համապատասխան:
1 10091

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.09.2019 - 18.09.2019

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշմամբ սահմանվել և կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային  բյուջեների միջոցների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) մշակման (նախագծման) ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները: Սակայն իրականացված Ծրագրի վերաբերյալ համայնքները ներկայացնում են հաշվետվություն յուրաքանչյուրն ինքնուրույն՝ ոչ ընդունված ձևով, ինչպես նաև հաշվետվությունների հրապարակումներն եղել են կամովի և չեն կրել պարտադիր բնույթ: Առկա վիճակը չի նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային մակարդակում պլանավորմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կատարողականի որակի և հաշվետվողականության գործառույթների կատարելագործմանը և բարելավմանը: Մինչ դեռ հաշվետվության կազմման, ավագանու կողմից ընդունման և ինտերնետային կայքում հրապարակման իրավական հիմքերը բխում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակման պահանջները սահմանող «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշման դրույթներից: Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ներկայումս մետաղական հանքաքար արդյունահանող 27 ընկերություններից միայն 4-ի կողմից վճարվող բնապահպանական հարկից են մասհանումներ կատարվում: Անկողմնակալության սկզբունքից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությունը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնելու տեսակետից ավելի ռիսկային է, և որ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ ու օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար նպատակահարմար է, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական վճարներից:    
0 6305

Քննարկվել է 03.09.2019 - 18.09.2019

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՊՖԿՀ բարեփոխումները հիմնականում ուղղված են հարկաբյուջետային կարգապահության և ֆինանսական համապատախանությանը և հանրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման աստիճանի բարձրացմանը: Նախագծով նախատեսվող ժամկետների շրջանակներում ՊՖԿՀԲ իրականացման արդյունքում կմեծանա պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` ապահովելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև կապահովի պետական եկամուտների հավաքագրման կայուն աճը և հարկային ապառքների կրճատումը։
35 15185

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.09.2019 - 24.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հէկերը՝ այդ թվում նաև փոքր հէկերը, որպես ջրօգտագործող չեն հանդիսանում ջրային ռեսուրս սպառող: Գետավազանում ըստ գետի երկարության հէկերը ջրառ են կատարում և նույն քանակությամբ ջուրը հետ են վերադարձնում գետ՝ պահպանելով էկոլոգիական հոսքը:Գետի վրա մի քանի հէկերի առկայության դեպքում ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել մի քանի անգամ: Գետավազանի ներսում հէկերի կողմից ջրային ռեսուրսի մի քանի անգամ օգտագործումը համարվում է ջրային ռեսուրսի կրկնակի կամ բազմակի օգտագործում:Ջրավազանի տարածքում շահագործվող հէկերի և փոքր հէկերի փաստացի ջրառի գումարային ծավալները մի քանի անգամ գերազանցում են ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 16-ի <<Հարավային  ջրավազանային  տարածքի  2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին>> N539-Ն որոշմամբ նախատեսված ջրառի ծավալները, ինչն առաջացնում է թյուր ընկալում:
4 7408

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.09.2019 - 17.09.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ՀՀ կառավարության 23.05.2019թ. N 626-Ա որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի ձեռքբերողի անունից հանդես եկող մարմնի, ինչպես նաև համակարգող ու պատասխանող լիազոր մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
0 6630

Քննարկվել է 02.09.2019 - 17.09.2019

Տրանսպորտի բնագավառի բարեփոխումների և շուկայի կարգավորման ռազմավարության և դրա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Տրանսպորտի ոլորտում իրականացվող ռազմավարության հիմնական նպատակն է արդյունավետ, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների ու ծառայությունների ստեղծումը և միջպետական համագործակցության ու ապրանքաշրջանառության խթանումը:
0 6914

Քննարկվել է 30.08.2019 - 16.09.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկակն կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագչը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածի 16-րր կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» սյունակում «2019թ.» բառերը փոխարինել «2023թ.» բառերով:
0 6558

Քննարկվել է 30.08.2019 - 15.09.2019

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին»   Նախագծով նախատեսվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) որպես նվիրաբերություն տրամադրելու համար՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին Ընկերության լրատվական ծառայության մասնաշենքի վերակառուցման, վերահատակագծման և կից տաղավարասարքասրահային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով ՀՀ 2019թ.-ի ինն ամսում հատկացնել 25,033.0 հազար դրամ:                                                                                                                                                                          
0 6047

Քննարկվել է 30.08.2019 - 15.09.2019

«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 25,0 հա ընդհանուր մակերեսով, - բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացումՙ տարեկան շուրջ 2930 տոննայով, - ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության և արտադրողականության բարձրացման հաշվին, - տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակու­թյան մակար­դակի բարձրացում, - տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում, - ստեղծվող ջերմատնային տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավա­րող­ների լայն շերտերի համար՝  արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։
0 8087