Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.07.2020 - 15.08.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում  քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։ Նախագծերով սահմանվել են հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների  թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, առաջին կազմերի դատավորներին ներկայացվող պահանջները: Հատկանշական է, որ,առաջարկվում է հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմը համալրել նույն ընթացակարգով, այն տարբերությամբ, որ վերաքննիչ դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների համար պահանջվում է առավել խիստ մասնագիտական փորձառության պահանջ: Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ։ Մասնավորապես՝ սահմանափակումներ են նախատեսվել դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, նախկին հետաքննիչի, օպերլիազորի, նախկին օպերլիազորի, փաստաբանի և նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։  Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծերով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել են փորձագետների իրավունքները և պարտականությունները՝ նախատեսելով նաև դրույթ առ այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում փորձագետների կարծիքները: Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավվելու նաև փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների, վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների  ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես, տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում և օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո: Հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք ուսումնառություն են անցնելու ՀՀ արդարադատության ակադեմիայում: Նախագծով սահմանել է նաև դրույթ, առ այն, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների  թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման անցկացման կարգի առանձնահատկությունները, այդ թվում՝ փորձագետներ պարտադիր ներգրավելու կարգավորումները գործելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, որպես գործունեության լրացուցիչ երաշխիք, հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ: Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլև վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը:
26 15428

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.07.2020 - 15.08.2020

«ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի Ոստիկանության կողմից հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ստացված հաղորդումներին առավել օպերատիվ արձագանքումը, տուժողներին արագ օգնության ցուցաբերումը, կստեղծվի իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու առավել արդյունավետ գործիքակազմ:
0 7585

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.07.2020 - 15.08.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման մեջ բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունից նախատեսել նաև գրավի, անձնական կամ կազմակերպության երաշխավորության խափանման միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը՝ որպես ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալ:
0 6287

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.07.2020 - 15.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի արտաքին ցանցերի և կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ բնապահպանական և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, հաշվարկներին, պատրաստմանը, կառուցմանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, արտաքին ջրամատակարարման ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ և ագրոտեխնիկական պահանջները, ինչպես նաև անվտանգության սահմանված նորմերն ապահովելու պահանջները:
0 6284

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.07.2020 - 14.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի 710-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նոր ձևավորվող արտաքին ծառայության ստորաբաժանումների ծառայողների ամսական լրավճարների պահպանում, միաժամանակ ՀՀ կառավարության 03․07․2014 թվականի № 712-Ն որոշմամբ սահմանված ամսական հավելումների չափերի զգալի բարձրացման հետ միասին աշխատանքի վարձատրության էական բարելավում, արտաքին ծառայության պատշաճ կազմակերպման, իրականացման, արդյունքում՝ քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացման, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում։
0 6619

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.07.2020 - 14.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության 23.04.2020թ. թիվ 638-Լ որոշման հիման վրա   ստեղծվող պարեկային ծառայության  պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանման համար իրավական հիմք ապահովելու հանգամանքով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի թիվ 752-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 8-րդ կետի:
0 7948

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.07.2020 - 14.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի արտաքին և ներքին շահակիցների իրավունքների իրացման ամբողջական գործընթացը, ինչպես նաև կրթահամալիրի կառավարման գործընթացից բխող որոշակի միջոցառումներ կդառնան առավել կանխատեսելի և չափելի։
0 6691

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.07.2020 - 13.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը համապատասխանեցնել «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 9-ի ՀՕ-286-Ն ՀՀ օրենքի պահանջներին:
0 7207

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.07.2020 - 12.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 53-01-«ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Մշակված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում տարբեր նշանակության շենքերի ու շինությունների (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող)  պողպատե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ կոնստրուկտիվ լուծումներին ու հաշվարկներին, տարրերի կտրվածքներին (տեսակավոր կամ կազմովի) և դրանց ընտրությանը (պողպատե տեսակավոր գլոցվածք, ճկած տրամատ, խողովակ), հանգույցների կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, մոնտաժմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով տարբեր ուժային, այդ թվում՝ սեյսմիկ ազդեցության առանձնահատկությունները, պողպատի ոչ առաձգական աշխատանքը, կոնստրուկցիաների կառուցվածքային տարրերի միակցման եղանակները, հանգույցներում կիրառվող ամրակցման դետալների ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները, դրանց կիրառմանը, շահագործման պայմաններին, պիտանելիությանն ու երկարակեցությանը ներկայացվող պարտադիր պահանջները, ինչպես նաև հանրապետության բնակլիմայական պայմանները:
0 6555