Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.12.2019 - 14.12.2020

<<Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>>կառավարության որոշման նախագծի ընդունմամբ առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը կսահմանի ՀՀ կառավարության որոշմամբ՝ համապատասխանեցնելով գործող օրենքի պահանջին:
0 6186

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.12.2019 - 08.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը մշակվել է որոշման նախագիծ, որով հստակեցվել են բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների հիմնական հասկացությունները, սահմանվել է, որ բնակչության դեպքում, 5 մետրը չգերազանցող գազատարների շինմոնտաժային աշխատանքները իրականացվում են ընկերության միջոցներով, ինչպես նաև սահմանվել է, որ միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։
0 6617

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.12.2019 - 08.01.2020

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» Նախագծով առաջարկվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատակիցների սոցիալական կարիքները բավարարելու, աշխատանքային արդյունավետությունը և գրավչությունը բարձրացնելու, ինչպես նաև կադրերի արտահոսքը կանխելու նպատակով վերջիններիս ընդգրկել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:
0 5278

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.12.2019 - 20.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ № - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի № 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ի № 566-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկման արդյունքում ու հնչած առաջարկությունների հիման վրա ներկայացվում է նախագծի լրամշակված տարբերակը և ամփոփաթերթը:
0 7433

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.12.2019 - 09.01.2020

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է: Հաշվի առնելով 2017, 2018 թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը, այդ ժամկետը 1 տարով երկարաձգվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքով (նախկինում սահմանված է եղել երկու տարի): Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:  
1 7122

Քննարկվել է 18.12.2019 - 02.01.2020

«Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը հաստատելու և ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջակվող կարգավորումները,  առանց որոնց  2020 թվականի հունվարի 1-ից հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման առնչությամբ ներկայացվելիք տեղեկատվությունն ամբողջությամբ հնարավոր չի լինի հայտարարագրել գործող օրենսդրական կարգավորումների պահանջներին համապատասխան, ժամանակավոր լուծում են, մինչ <<Հանրային ծառայության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունումը:
0 7086