Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 21.10.2022 - 05.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈւԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի N 582-Ն և N 583-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ն հրամանը:
Մնաց {days} օր
0 5093

Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ №1933-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի №1933-Ն որոշումն կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
Մնաց {days} օր
0 5040

Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022

ՇՈԳՈՒ` ՄԻՆՉԵՎ 0.07 ՄՊա ՃՆՇՄԱՆ ՇՈԳԵԿԱԹՍԱՆԵՐԻ, ՋՐԻ` ՄԻՆՉԵՎ 388 Կ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ԿԱԹՍԱՆԵՐԻ ԵՎ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 1083-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շոգու` մինչև 0,07 ՄՊա ճնշման շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №1083-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
Մնաց {days} օր
1 4323

Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ №363-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №363-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
Մնաց {days} օր
0 4978

Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ №144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №144-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
Մնաց {days} օր
0 4575

Քննարկվել է 19.10.2022 - 03.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա: 2022թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, 29.05.2022թ. ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները  և  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ձևերի, դրանց վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին հանրության իրազեկվածության խնդիրը որոշակի բարդացել է հետկովիդային շրջանում` առցանց դաշտի ընդլայնման և հանցագործների կողմից դրա ակտիվ կիրառման պատճառով, պահանջելով վերանայված մոտեցումներ իրազեկման ձևերի ու թիրախային խմբերին հասանելիություն ապահովելու առումով: Կորոնավիրուսային սահմանափակումների և 44-օրյա պատերազմի` հանրության սոցիալական վիճակի վրա ունեցած բացասական հետևանքների արդյունքում ծավալային ու տեսակային առումով փոփոխության է ենթարկվել նաև խոցելի խմբերի կազմը: 2023-2025թթ.-ի ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման  ընթացքում  զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող  ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման  միջոցով:  
Մնաց {days} օր
0 8433

Քննարկվել է 19.10.2022 - 03.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 713-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 723-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետով պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի այն որոշումները, որոնց ընդունման համար օրենքով սահմանված լիազորող նորմ չի գործել և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նախագիծը մշակվել է ի կատարումն նշված միջոցառումների ցանկի 6-8-րդ կետերի: Նախագծով  ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն, 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն, 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2011 թվականի մայիսի 26-ի N 713-Ն, 2011 թվականի մայիսի 26-ի N 723-Ն որոշումների նախաբանները շարադրվել են նոր խմբագրությամբ:
Մնաց {days} օր
0 4557
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: