Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.06.2020 - 23.06.2020

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:  Ներկայացվող նախագծով կարգավորում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պարգևավճար նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, այդ թվում` սահմանվում են. ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը: Ներկայացվող նախագծով կարգավորում են իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք այլ խնդիրներ  
0 10353

Քննարկվել է 04.06.2020 - 20.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգում փոփոխությունների կատարում
1 6079

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.06.2020 - 13.07.2020

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ) Նախագծով առաջարկվում է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին կարգի ընդունումը վերապահել ՀՀ կառավարությանը:  Նախագծով կարգավորվում են հիմնական հասկացությունները, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին դիմում ներկայացնելու փաստաթղթերի ցանկը, դիմումի մերժման հիմքերը, պետական տուրքը: Գործող կարգերի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատվում են Արդարադատության նախարարության (նոտարական, ՔԿԱԳ, դատարանի, հարկադիր կատարման ծառայության փաստաթղթեր) և Արտաքին գործերի նախարարության (դատվածության առկայության/բացակայության, կրթական հաստատությունների փաստաթղթէեր ) կողմից: Հայաստանի Հանրապետությունում ապոստիլի գործընթացի, ձևանմուշի միասնական մոտեցում ձևավորելու նպատակով առաջարկվում է գործընթացը վերապահել մեկ մարմնին՝ Արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախատեսվում է հետագայում ընդլայնել ապոստիլով հաստատվող փաստաթղթերի ցանկը: Այդ նպատակով պետական մարմիններին և պաշտոնատար անձանց պարտավորեցվում է ապոստիլով վավերացնող մարմնին ներկայացնել իրենց փաստաթղթերի ձևանմուշները, այդ փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց տվյալները, ստորագրության և կնիքների նմուշները, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները՝ նշված փաստաթղթերը ապոստիլով հաստատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Օրենքի նախագիծը ընդունելուց հետո նախատեսվում է ընդունել պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ամբողջ գործընթացը  կարգավորող (մանրամասն նկարագրությունով) ենթաօրենսդրական ակտ:  
0 8062

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.06.2020 - 16.06.2020

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, - ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանք­ների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվա­կանի օգոս­տոսի 8-ի N72 որոշ­ման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխա­տանք­ների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնա­կա­նաց­ման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և օպերատորի ընտրության ընթացակարգը:  
0 8917

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.06.2020 - 16.06.2020

«Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից: Սույն նախագծի ընդունմամբ կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողներիի ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից:
0 8471

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 01.06.2020 - 16.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «5.1-ին հոդվածի 2-րդ մասը» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով։ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
0 6585

Քննարկվել է 01.06.2020 - 19.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում պահպանված որմնանկարների դիտանցման անհրաժեշտությամբ: Ծրագրի իրականացումը թույլ կտա կազմել նաև առավել վտանգված որմնանկարների ցանկ, որոնց պահպանության և վերականգնման համար կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
0 6316

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.05.2020 - 11.06.2020

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված  կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։ Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի  ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի  օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները:
0 8328