Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.06.2022 - 22.06.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին¦ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է Արդարադատության նախարարության «1093․ Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11001․ Հանրային պաշտպանության ծառայություններ» միջոցառման գծով 2022 թվականի երկրորդ կիսամյակի համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 10 հաստիքի համար հատկացնել հավելյալ միջոցներ՝ (33,532.980 հազ. դրամ՝ 429.910դրամ*6ամիս*10հաստիք*30%) պայմանավորված հանրային պաշտպանության շրջանակներում մատուցվող ծառայությունների քանակի աճով, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով, ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության պատշաճ և որակյալ տրամադրումը:
0 4208

Քննարկվել է 06.06.2022 - 21.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է որպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային փոստային ցանցի սպասարկման կետերի միջոցով հանրային ծառայություններ մատուցող քաղաքացիական կենտրոնների ստեղծման հերթական քայլ ամրագրել Քաղաքացիական կենտրոնի ստեղծումը Աբովյան համայնքում և տվյալ Քաղաքացիական կենտրոնի միջոցով հանրային ծառայությունների մատուցման բացառիկ լիազորության վերապահումը «Հայփոստ» ՓԲԸ-ին:
0 3990

Քննարկվել է 16.05.2022 - 31.05.2022

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է ԳՐԵԿՈ-ի կողմից ներկայացված հանձնարարականների, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում՝ իրականացնելով համապատասխան փոփոխություններ «Հանրային ծառայության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատախազության մասին» և մի շարք այլ հարակից օրենքներում: Այդպիսով կապահովվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների միասնականությունը և կբացառվի տարբեր օրենքներում տարաբնույթ կարգավորումների առկայությունը։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն։
0 5021

Քննարկվել է 06.05.2022 - 21.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգերի տվյալները և մասնավորապես համայնքի նկատմամբ դրամական պարտավորություններ ունեցող անձանց մասին տեղեկատվական բազաները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հանրային տվյալների այն բազաների ցանկում, որոնցում առկա տվյալները պետք է փոխանցվեն վարկային բյուրոներին, մինչդեռ այդ տվյալները կարող են օգտագործվել քաղաքացու ֆինանսական կարգապահության մասին պատկերացում կազմելու, ըստ այդմ նաև վերջինիս վարկունակությունը ճշգրիտ որոշելու համար։ Նախագծի ընդունման արդյունքում համայնքների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղական հարկերի, տուրքերի, վճարների, ինչպես նաև համայնքի նկատմամբ այլ հիմքերով առկա դրամական պարտավորությունների մասին տվյալները պարունակող բազաները կներառվեն հանրային տվյալների այն բազաների շարքում, որոնցից տվյալները տրամադրվում են «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյին։ Նշված տվյալների փոխանցումը կնպաստի բանկերի և այլ վարկային կազմակերպությունների կողմից անձանց վարկունակության ավելի համապարփակ ստուգմանը, ինչպես նաև հանրության ֆինանսական կարգապահության բարձրացմանը:
0 3890

Քննարկվել է 28.03.2022 - 17.04.2022

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։
0 4683

Քննարկվել է 15.12.2021 - 30.12.2021

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ    Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ, ինչի հետևանքով վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:  
0 6756

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.09.2021 - 16.09.2021

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը՝ նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով, արդյունքում հնարավորություն ընձեռելով կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ապահովելու հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը:
83 50320

Քննարկվել է 13.07.2021 - 29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի և դադարեցնել տարբեր անձանց կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը (առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային և (կամ) ածխաջրածնային գազերի վաճառքի դեպքում սպառնալիք են ստեղծում բնակչության և շրջակա միջավայրի համար, իսկ  քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության դեպքում աշխատում են՝ չապահովելով օրենսդրությամբ ամրագրված  քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները) կամ վերջիններիս բերել օրինական դաշտ, ուստի նախատեսվում է սույն իրավական նորմով կարգավորել նշված խնդիրները։
0 5382