Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.11.2017 - 14.12.2017

«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ  «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 11127

Քննարկվել է 24.10.2017 - 14.11.2017

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ     Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի և այդ  լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:
Մնաց {days} օր
1 11925

Քննարկվել է 04.10.2017 - 20.10.2017

ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգում  ներկայացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, կօժանդակի ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայման>>ը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը: 
Մնաց {days} օր
0 10657

Քննարկվել է 27.04.2017 - 17.05.2017

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով սահմանվում են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները:
Մնաց {days} օր
0 11255
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: