Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.08.2021 - 19.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N725-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետության ծննդյան վկայական ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս կապահովվի ՀՀ քաղաքացու անձնագրի և ծննդյան վկայականում նշված անհատական տվյալների անգլերեն գրելաձևի համապատասխանությունը՝ ապահովելով անձի նույնացումը և իրավունքների անարգել իրացումը:
0 6054

Քննարկվել է 04.08.2021 - 19.08.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N327-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին     Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և մսային տավարաբուծության ճյուղի զարգացում, որի արդյունքում  կբարձրանա տավարի մսի ինքնաբավության մակարդակը և Նախարարության կողմից  կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։
0 5229

Քննարկվել է 02.08.2021 - 19.08.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, №518Ն և 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշման նախագծում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։
0 4733

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.08.2021 - 17.08.2021

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2022 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար: Մշակվել են  հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:     
0 5406

Քննարկվել է 02.08.2021 - 17.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է համացանցով վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։
0 4630

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.08.2021 - 17.08.2021

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ, ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հարապետությունը ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների հետ միասին համաձայնության է եկել «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որը 17 նպատակների և դրանց 169 թիրախների շարքում ամրագրում է նաև «Մաքուր ջուր և սանիտարիա» նպատակը՝ 8 թիրախներով: ԿԶՆ6 թիրախներն իրականացնելը պահանջում է երկրում մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրներին առնչվող տարբեր ոլորտներում ջանքերի համակարգում և դրանք իրականացնելու նպատակով պատշաճ մոնիթորինգ ու հաշվետվողականություն: Թեև ներկայումս ՀՀ-ում ընդունված են ԿԶՆ6 թիրախներին ու դրանց առանձին հայեցակետերի վերաբերող մի շարք ռազմավարական փաստաթղթեր ու ծրագրեր, սակայն դրանք բավարար չափով համակարգված չեն և հասցեականորեն չեն արտացոլում ԿԶՆ6 բոլոր թիրախները: Ուստի անհրաժեշտ է ընդունել ԿԶՆ6 թիրախներն իրականացնելն ապահովող համակարգված Ռազմավարություն, որը հնարավորություն կընձեռի` առավել արդյունավետ ուղղորդելու տարբեր պետական մարմինների ջանքերը սահմանված թիրախներին հասնելու համար: Մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրները գործնականում առնչվում են կառավարության քաղաքականության մի շարք ոլորտների, մասնավորապես՝ բնական էկոհամակարգերի պահպանությանը, ջրային տնտեսությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, բնակավայրերին, զբոսաշրջությանը և այլն, որոնք ԿԶՆ6 թիրախներին հասնելու նպատակով պետք է կարողանան ապահովել գործողությունների հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն:
0 5514

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.07.2021 - 14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունվարի 20-ին ընդունված՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն)՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում գործունեության տեսակը ներառվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Հիմք ընդունելով  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ  և 3-րդ մասերը՝ նշված ոլորտի լիցենզավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի նախագիծ:
4 6236

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.07.2021 - 30.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներում, անկախ գերատեսչական պատկանելության, միևնույն ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիչ-մանկավարժների համար սահմանված պաշտոնային նվազագույն դրույքաչափերի  հավասարեցում  
0 4525

Քննարկվել է 30.07.2021 - 14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվա­կանի հունիսի 18-ի ՀՕ-346-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի պահանջը: Ներկայում մշակվում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նոր կարգ, որը կսահմանվի Առողջապահության նախարարի հրամանով` «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի դրույթներին համապատասխան:
0 5688