Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.11.2021 - 20.11.2021

ՎԱԶԳԵՆ ԳԱԳԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վազգեն Գագիկի Միքայելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 4384

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 05.11.2021 - 20.11.2021

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։
30 16952

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 05.11.2021 - 26.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ կատարել լրացումներ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում ներառված նյութերը չեն համարվի ռազմական նշանակության ապրանքներ, քանի որ դրանք կիրառվում են արդյունաբերության տարբեր բնագավառներում (մասնավորապես սննդի արդյունաբերությունում), սառեցման համակարգերում, իրենց տեխնիկական բնութագրերով, կառուցվածքային հատկանիշներով հատուկ նախագծված և նախատեսված չեն ռազմական նշանակությամբ կիրառելու նպատակով։
0 1824

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 05.11.2021 - 26.11.2021

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը շարադրվում է նոր խմբագրությամբ։
0 4435

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.11.2021 - 19.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔի ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում վերանայել ու հստակեցնել Ծնողական փառքի մեդալով պարգևատրվելու համար ներկայացվող չափանիշները, որոնք ավելի իրատեսական են և չափելի, սահմանել երեխաների նոր թիվ, որի պարագայում այդ թվից առկա ընտանիքների հաշվառման արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելի շատ ծնողների պարգևատրել Ծնողական փառքի մեդալով։  
0 3860

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.11.2021 - 24.11.2021

ԱՆԴՐԵՅ ԻԳՈՐԵՎԻՉ ԿՈՆՍՏԱՆՏԻՆՈՎԻՆ, ԱՐՏՅՈՄ ՍԱՄՎԵԼԻ ՏԱՎԱԿԱԼՅԱՆԻՆ, ՍԵՐԳԵՅ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈԼՈՒԽԻՆԻՆ ԵՎ ՆԻԿԻՏԱ ԱԼԵԿՍԵՅԵՎԻՉ ԶԱԽԱՐՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Բասկետբոլի ՀՀ հավաքական թիմի անդամներ Անդրեյ Իգորևիչ Կոնստանտինովին  Արտյոմ Սամվելի Տավակալյանին, Սերգեյ Վլադիմիրովիչ Պոլուխինին և Նիկիտա Ալեկսեյևիչ Զախարովին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
0 3310

Քննարկվել է 04.11.2021 - 19.11.2021

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, ոլորտի արմատական բարեփոխում (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցում, վստահության ամրապնդում, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացում, գնահատման իրական ծախսերի կանխատեսում և հաշվարկ:  
4 4864