Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 15.12.2025 - 30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթի հաստատումը։
Մնաց {days} օր
0 1051

Քննարկվել է 15.12.2025 - 31.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1377-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է նախատեսել միասնական մոտեցում՝ Նախագծով թվարկված մի խումբ պաշտոնատար անձանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1213

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ կազմվել և համայնքի ավագանուն է ներկայացվելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2026 թվականի բյուջեն
Մնաց {days} օր
0 1084

Քննարկվել է 12.12.2025 - 28.12.2025

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից նախագծեր Ներկայացված Նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի շարունակել Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը իրականացնել թղթային եղանակով՝ այդպիսով ապահովվելով Հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց աշխատանքային իրավունքների իրացումը:
Մնաց {days} օր
1 1515

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Մնաց {days} օր
0 1062

Քննարկվել է 12.12.2025 - 29.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման բարեփոխման շարունակականությունն ապահովելու և շուկայի գործարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներն ու հնարավոր ռիսկերը չեզոքացնելու և հետագա բնականոն ընթացքն ապահովելու նպատակով նախատեսվել են փոփոխություններ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի 517-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում։ Մասնավորապես, ներկայացված նախագծով նախատեսվել է էՄԱ կանոնների 107-րդ կետի 4-8-րդ ենթակատերով սահմանված ժամկետները երկարաձգել մեկական տարով։
Մնաց {days} օր
0 1124

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ռազմավարական փաստաթղթի նոր տեսակ՝ դոկտրին, որը կսահմանի պետության զարգացման երկարաժամկետ հորիզոնը՝ հիմք դառնալով ռազմավարական մյուս փաստաթղթերի մշակման ու ներդաշնակեցման համար։
Մնաց {days} օր
0 1072

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության ռազմավարական, համակարգային և կանխատեսելի բնույթը։
Մնաց {days} օր
1 1198

Քննարկվել է 12.12.2025 - 27.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ սահմանված հանձնաժողովի անդամների կողմից տրված կարծիքները, տվյալ գերատեսչության կողմից տրված կարծիքի շրջանակը, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծերը կրկնակի համալիր փորձաքննության իրականացման կարգը սահմանելու խնդրով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել  «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը։
Մնաց {days} օր
0 935
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: