Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.01.2022 - 09.02.2022

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման) մշակման, ստեղծման և փորձարկման հետ կապված հարաբերությունները:
0 3810

Քննարկվել է 21.01.2022 - 05.02.2022

«ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելու և Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N 29-Ն հրամանի ուժը կորցրած ճանաչելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը և ուժը կորցրած ճանաչել Կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N 29-Ն հրամանը
1 6617

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։
2 5987

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը միմյանց համապատասխանեցնելու նպատակով։ Մասնավորապես, 27․12․2021թվականից ուժի մեջ է մտել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-376-Ն օրենքը /այսուհետև՝ Օրենք/, սակայն նույնաբովանդակ փոփոխություններ չեն կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ։ Արդյունքում, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգը սահմանող համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում առաջ են եկել անհամապատասխանություններ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ ու փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման մեջ:
0 6055

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հանրության շրջանակում քաղաքաշինության ոլորտի դերի, մասնակցայնության և ներառականության բարձրացում: Տեղական ինքնակառավարման և պետական մարմինների գործառույթների հստակեցում:
0 3931

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 20.01.2022 - 16.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում գործող նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատաս­խանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը, ինչպես նաև կրթության բնագավառում որոշակի չափանիշներ ներդնելով համապատասխանեցնել իրավական ակտերը, բարելավել  ուսումնական հաստատությունների լիցենզավորման պայմաններն ու պահանջները, որը կնպաստի ուսումնական հաստատությունների նկատմամբ պատաս­խանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:
1 4997

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ, սահմանելով, որ ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանվում է ՀՀ վարչապետի կողմից։Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի N 731 Ն որոշման մեջ, համաձայն որի ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմոբիլների համար կսահմանվի 001 II 01 – 999 II 01 հաշվառման համարանիշերի նիշերը, քանի որ դրանք նախկինում տրամադրվել են Ոստիկանությանը և ներկայումս էլ օգտագործվում է ՀՀ ոստիկանության կողմից։
0 4040

Քննարկվել է 20.01.2022 - 04.02.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել կոռուպցիոն բնույթի վերոհիշյալ գործերի արդյունավետ, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, պատշաճ և բարձր որակի քննությունը։
0 3100

Քննարկվել է 19.01.2022 - 03.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը՝ ընդունվել է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1264-Ն որոշումը, որով հաստատվել են Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը, մասնավորապես՝ դրանում ընդգրկելով հանրային ծառայությունների երկու նոր միասնական գրասենյակներ և երեք հարյուր ութսունվեց բժշկական կազմակերպություններ, որոնք իրականացնելու են ծննդյան և մահվան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ:
0 3329