Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 31.08.2020 - 15.09.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 20-04- «ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծում ներկայացված պահանջները նպատակաուղղված են նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող և երկրաշարժերի հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի հասարակական, արտադրական, տրանսպորտային և հիդրոտեխնիկական շենքերի և կառույցների նախագծային և շինարարական աշխատանքների որակի, երկրաշարժադիմացկունության և հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր մեթոդական սկզբունքների և տեխնոլոգիաների ներդրմանը, շինարարական կոնստրուկցիաների, շենքերի ու կառույցների շահագործման բնութագրերի նորմավորմանը և դրանց ներկայացվող պահանջների սահմանմանը` ներառյալ անվտանգության ապահովման պահանջները: 9 3 2 11807
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.07.2020 - 12.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 53-01-«ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Մշակված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում տարբեր նշանակության շենքերի ու շինությունների (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող) պողպատե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ կոնստրուկտիվ լուծումներին ու հաշվարկներին, տարրերի կտրվածքներին (տեսակավոր կամ կազմովի) և դրանց ընտրությանը (պողպատե տեսակավոր գլոցվածք, ճկած տրամատ, խողովակ), հանգույցների կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, մոնտաժմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով տարբեր ուժային, այդ թվում՝ սեյսմիկ ազդեցության առանձնահատկությունները, պողպատի ոչ առաձգական աշխատանքը, կոնստրուկցիաների կառուցվածքային տարրերի միակցման եղանակները, հանգույցներում կիրառվող ամրակցման դետալների ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները, դրանց կիրառմանը, շահագործման պայմաններին, պիտանելիությանն ու երկարակեցությանը ներկայացվող պարտադիր պահանջները, ինչպես նաև հանրապետության բնակլիմայական պայմանները: 30 1 0 6961
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020 ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը: 2 3 0 9749