Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.11.2022 - 04.12.2022

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման, վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքի վարձակալության գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ։
Մնաց {days} օր
0 5356

Քննարկվել է 12.10.2022 - 30.10.2022

Պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքերիի հստակ ժամկետների, պայմանների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանում ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացում և միասնական կարգավորումներով ներկայացում։
Մնաց {days} օր
0 5196

Քննարկվել է 24.08.2022 - 12.09.2022

Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին Պետական մարմինների և կազմակերպությունների առաջնահերթ գործառույթների իրականացման համար պետական գույքի օգտագործման տրամադրան կամ դրա բացակայության դեպքում ոչ պետական տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացի կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 4740

Քննարկվել է 12.08.2022 - 27.08.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ սահմանել իրավական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունների տրամադրման պայմանները իրավատեր չհանդիսացող անձին՝ մասնավորապես սահմանելով իրավատիրոջ համաձայնությանը ներկայացվող հստակ պահանջներ (գրավոր ձև, նոտարական վավերացում), ինչպես նաև ոչ հանրային իրավունքի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց՝ փաստաբաններին և նոտարներին տեղեկատվության տրամադրման դեպքերը:
Մնաց {days} օր
12 8981

Քննարկվել է 05.04.2022 - 25.04.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության և Վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով կարող են օրենքով լիազորվել Կառավարությանը և Վարչապետին ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
Մնաց {days} օր
0 5278

Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, սահմանել գույքն ի պահ ընդունելու իրավունք ունեցող անձանց շրջանակին, գույքն ի պահ ընդունելու գործընթացի ձևակերպմանը, գույքի պահպանության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից ի պահ ընդունված և սեփականատիրոջ կողմից չպահանջված կամ չընդունված գույքի հետագա տնօրինմանն առնչվող կարգավորումներ։
Մնաց {days} օր
0 5066
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: