Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման և կառավարման հետ կապված հարաբերությունները:
0 5739

Քննարկվել է 07.02.2022 - 22.02.2022

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին: նախագծի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում: 
0 8191

Քննարկվել է 13.01.2022 - 29.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ինչով պայմանավորված և անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրության ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան դրույթների կատարումն ապահովելով «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքներում կատարել համապատասխան լրացումներ:
0 5016

Քննարկվել է 13.09.2021 - 28.09.2021

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին:
1 7917

Քննարկվել է 23.08.2021 - 07.09.2021

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու  քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:
12 20504

Քննարկվել է 04.08.2021 - 20.08.2021

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Ստանդարտների մշակման ծառայությունների, պետական ծրագիրը, աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար:
0 5163

Քննարկվել է 15.06.2021 - 30.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 483-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդյունաբերական պարկերին վերաբերող  սահմանումներ/հասկացություններ առկա չեն։  Տվյալ դեպքում հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս  Նախարարության կողմից մշակվող տնտեսական քաղաքականությունը նախատեսում  է դրանց կառուցում, ուստի անհրաժեշտ է որպես առաջին քայլ սկսել համապատասխան ստանդարտներ մշակելու գործընթացից։  Նշված նորարարական ենթակառուցվածքային օբյեկտների կազմակերպման և գործարկման միասնական պահանջներ ձևավորելու ու ազգային ստանդարտով հաստատելու, դրա հիման վրա հետագայում նորմատիվ իրավական ակտ, ինչպես նաև արտոնությունների և պետական ​​աջակցության տրամադրման թափանցիկ մեխանիզմներ նախատեսող օրենսդրություն մշակելու համար  անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն։
0 4698

Քննարկվել է 10.05.2021 - 26.05.2021

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը (ՖԿԱԾ) նախատեսում է մի շարք  գործողությունների ծրագրեր՝ օգնելու երկրի բնակչությանը ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: Սույն ծրագիրը տեղեկություն է տրամադրում ՖԿԱԾ առաջին փուլի (2014-2019 թթ.) գործողությունների ծրագրի  իրագործման առաջընթացի վերաբերյալ և, ներառելով նաև 2021-25 թթ. գործողությունների պլանը, նկարագրում է, թե ինչպես է նախատեսվում բարձրացնել բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակը հաջորդ փուլում: Սույն ռազմավարության և 2021-25 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներն իրականացվել են Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի ներքո: ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) շնորհակալություն է հայտնում հանձնաժողովի անդամներին և բոլոր մյուս շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ավանդն են ունեցել ֆինանսական կրթման ծրագրերի և գործողությունների այս նոր ծրագրի մշակման գործընթացում: Մենք շնորհակալ ենք նաև Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամին (SBFIC) և Գերմանիայի կառավարությանը, որոնք աջակցել են այս գործընթացին: ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է շարունակել համագործակցությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակների հետ: Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ՀՀ ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չեն կարող միայնակ հասնել Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճի: Հետևաբար չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և  աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ: Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը վերջնանպատակին հասնելու միջոց է, այլ ոչ թե ինքնին վերջնանպատակ: Գիտելիքները, հմտությունները և պատասխանատու վերաբերմունքը կարևոր են, սակայն եթե մարդիկ չշարունակեն իրենց անձնական և ընտանեկան ֆինանսներն արդյունավետ կառավարել գործնականում, ձեռքբերումները չնչին կլինեն: Այսինքն՝ ֆինանսական կրթությանն առնչվող միջոցառումները ուղղվելու են վարքագծի խրախուսմանը և խթանմանը: Մենք հասկանում ենք, որ վարքագիծը պայմանավորվում է ոչ միայն կրթությամբ, այլ նաև այլ գործոններով, ինչպիսին են մարդկանց անհատական փորձը, միջավայրը, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները և այլն։ Այնուամենայնիվ, ռազմավարության հաջողությունը, որքան հնարավոր է, չափվելու է նրանով, թե մարդիկ գործնականում ինչ վարքագիծ են դրսևորում:
1 5780

Քննարկվել է 04.03.2021 - 19.03.2021

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին:
0 8051