Քննարկվել է 10.09.2018 - 05.10.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1047-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող լիազորությունների շարքում՝ դրանք համալրելով նաև կենտրոնի մասնագետների կողմից օրենքով նախատեսված դեպքերում քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցելու լիազորությամբ: Նախագծով առաջարկվող լուծումները նպատակ ունեն ապահովել քննչական կամ այլ դատավարական գործողություններին օրենքով նախատեսված դեպքերում մանկավարժի կամ հոգեբանի լիիրավ մասնակցությունը՝ մի կողմից վարույթն իրականացնող մարմնի համար առավել հասանելի դարձնելով համապատասխան մասնագետին գտնելու և քննչական գործողությանը ներգրավվելու խնդիրը, մյուս կողմից ապահովելով համապատասխան քննչական գործողության անխափան իրացումը, ինչպես նաև անչափահաս մասնակցի իրավունքներն ու պարտականությունները: 1 0 0 8524
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018 «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 8384
Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.05.2018 - 11.06.2018 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Հիշյալ նախագծով նախատեսվում է քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից հանել դատախազներին, դրանով իսկ գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ հետաքննության մարմնին, քննիչին ու դատարանին պարտավորեցնելով համապատասխանաբար միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեներն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը: 3 0 0 9855