Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.02.2022 - 11.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությունը ԵԱՏՄ Համաձայնագրի նոր պահանջներին՝ հնարավորություն կընձեռվի ընդունել նոր իրավական ակտեր, որոնցով կսահմանվեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, կփոփոխվեն դրոշմավորման կանոնները, կսահմանվեն դրոշմավորման կոդի ձևավորման կարգը, դրոշմապիտակների ստացման կարգը, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար դրոշմապիտակների փակցման կարգը և դրոշմավորված ապրանքների շրջանառությունից դուրս գալու կարգը։
0 4110

Քննարկվել է 24.02.2022 - 11.03.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են հետևյալ ոլորտները. անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծում և վերջիններիս տարածքային ընդդատության հարցի կարգավորում, պայմանագրում ստորագրության իսկության ճանաչման գործընթաց և ստորագրության իսկությունը ճանաչված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում, կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ ինքնաշխատ եղանակով իրավունքների պետական գրանցում:
0 4467

Քննարկվել է 24.02.2022 - 11.03.2022

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքում փոփոխության կատարումը նպատակ ունի կարգավորելու պաշտպանական կառույցների համակարգի, ֆոնդերի կուտակման, ապահովման, պահպանության ֆինանսավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:    Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`            բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների նպատակները, իրականացման կարգը, պատասխանատու կատարողները, պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները, պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման  մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
0 7326

Քննարկվել է 24.02.2022 - 11.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանության ու անվտանգության ապահովում: 
0 4098

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.02.2022 - 10.03.2022

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:  
17 7360

Քննարկվել է 23.02.2022 - 13.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  Առաջարկվող կարգավորման նպատակն է որպես Օրենսգրքի 225.1-ին հոդվածում նախատեսված հանցագործությունների հանցավոր հետևանք՝ նախատեսել դրանց առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները, մասնավորապես՝ դրանց կատարումը, որն անզգուշությամբ կառաջացնի մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:
1 4848

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.02.2022 - 10.03.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները՝ նպաստելու համար հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքին և պետական ծառայությունների մատչելիության ապահովմանը։ Նախագծի համար հիմք է հանդիսացել Համացանցի կոնսորցիումի Վեբ մատչելիության նախաձեռնության Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցը (WCAG 2.1)։ Վերջինս սահմանում է, թե ինչպես կարելի է վեբ բովանդակությունն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նախագծով սահմանված մատչելիության պահանջները ներառում են հաշմանդամության լայն շրջանակ՝ անդրադառնալով տեսողության, լսողության, ֆիզիկական, խոսքի, ճանաչողական, լեզվական, ուսուցման և նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց համար պայմանների ապահովմանը: Չնայած նախագծի լայն շրջանակին, այն այնուամենայնիվ ի վիճակի չեն լուծելու հաշմանդամության բոլոր տեսակների, աստիճանների և տարբեր համակցությունների ունեցող մարդկանց կարիքները՝ հաշվի առնելով մարդկային կարիքների բազմազանությունը։ Նախագիծն այնուամենայնիվ հնարավորւթյուն է ընձեռում հստակ պահանջների միջոցով ապահովել մատչելիությունը մարդկանց հնարավորինս լայն խմբերի համար: Այս նախագիծը նաև վեբ բովանդակությունը կդարձնի ավելի օգտագործելի տարեց մարդկանց համար, որոնց ունակությունները փոփոխվում են ծերության պատճառով և կբարելավի ընդհանուր օգտագործման հնարավորությունը բոլոր օգտվողների համար: Նախագծով տրված են մի շարք սահմանումներ, սահմանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, վեբ բովանդակության մատչելիության սկզբունքները։ Այդ սկզբունքներն, ինչպես ընդունված է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցում, չորսն են՝ ընկալելի, կառավարելի, հասկանալի և հուսալի լինելը։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից տարբեր ժամանակներում ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ 19-րդ հոդվածի վերաբերյալ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/11/3) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական միության քաղաքականությունները և ընթացակարգերը, որոնց մասին տեղեկությունները ամփոփ կերպով հասանելի են Համացանցի կոնսորցիումի կայքում՝ w3.org/WAI/policies։
0 4617

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.02.2022 - 10.03.2022

«ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կարգավորման նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը՝ անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու միջոցով։ Նախագիծը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկությունները, հիմնվելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումների (CRPD/C/ARM/CO/1), կոմիտեի՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու մասին 5-րդ ընդհանուր մեկնաբանության (CRPD/C/GC/5) վրա: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի են առնվել նաև Անկախ կյանքի եվրոպական ցանցի ուսումնասիրությունները և ուղեցույցները։
46 8322