Քննարկվել է 17.03.2022 - 02.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) կանոնակարգում է քաղաքացիական և ռազմական օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործումը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ընթացակարգային հարցերի կարգավորմամբ, որոնք վերաբերում են մասնավորապես՝ անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներին, աերոդրոմների վերահսկողության և ուսումնասիրությանը, ինչպես նաև տեխնիկական բնույթի հարցերին: 0 0 0 2880
Քննարկվել է 17.03.2022 - 03.04.2022 «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Օրենքում օգտագործվող որոշ եզրույթներ կփոխարինվեն այլ եզրույթներով, ապահովելով այլ օրենքներում սահմանված եզրույթների միասնականությունը: Միաժամանակ, Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում կընդգրկվի ներկայացուցիչ նաև Կոմիտեից: 0 0 0 4075
Քննարկվել է 17.03.2022 - 01.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների) արտաքին առևտուրը։ Միևնույն ժամանակ առաջարկվող իրավական կարգավորումները համահունչ դարձնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին՝ առաջարկվում է վերապահում սահմանել վերը նշված ապրանքների արտահանման մասով, այն է՝ սահմանել, որ նշված սահմանափակումները չեն վերաբերում ԵԱՏՄ երկրներ տեղափոխվող վերը նշված ապրանքների վրա։ 1 0 0 4008
Քննարկվել է 17.03.2022 - 01.04.2022 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ և 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի արդյունավետ իրացումը, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի իրագործումը, հստակեցնել և առավել ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը: Միաժամանակ ակնկալվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորության նախատեսմամբ կանոնակարգել այդ տարածքներում քաղաքաշինական գործունեությունը: 0 0 0 3900
Քննարկվել է 16.03.2022 - 31.03.2022 «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԳՈՒՅՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և կառավարման համակարգի զարգացմանը և կատարելագործմանը՝ նպատակ ունի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման, ինչպես նաև պետության կողմից անհրաժեշտ գույքի տրամադրման միջոցով միջոցով ներգրավել նոր ներդրումներ։ Սույն նախագծով առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև համապատասխան գույքի տրամադրման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ 0 2 0 4273
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2022 - 31.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սույն որոշման N 8 հավելվածով սահմանված ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների համապատասխանության Ոստիկանության կառուցվածքին։ Ինչպես նաև կբարելավվի Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովությունը: 1 0 0 3889
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2022 - 31.03.2022 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաև աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը։ 1 1 0 4955
Քննարկվել է 16.03.2022 - 31.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ և 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով փոփոխություններ կատարելը, դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվելիք «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման ժամկետներին: 0 0 0 3841
Քննարկվել է 15.03.2022 - 31.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի ««Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 5-րդ կետը լրացնել նոր թ), ժ), ժա), ժբ), ժգ), ժդ) և ժե) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ. 0 0 0 3943