Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.04.2024 - 08.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկի հստակեցումն է:
0 788

Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխությամբ նախատեսվում է  իրականացնել ֆինանսկան ծախսերի խնայողություն, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի, մարզային թերթերի ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական կայքէջերով հասանելի դարձնել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթն ու հարցաշարերը։
0 975

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման նպատակով մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովում, դրանց մարզման պայմանների բարելավում:
0 671

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքների ղեկավարների լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում, կարգելվեն ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների մասնավորեցումը, ինչպես նաև կհստակեցվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջները չկատարելու դեպքում պատասնատվության կարգը: Օրենքների մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը։
0 1119

Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1548-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունման նպատակն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2011 թվականի նոյեմբերի 14-ին տրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության»  լիցենզիայի տրամադրման  իրավական հիմքը, իսկ լիցենզավորող մարմնի որոշմամբ դադարեցնել լիցենզիայի գործողությունը։
0 835

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.04.2024 - 05.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, որի արդյունքում ակնկալվում է  համայնքում ֆինանսական վիճակի կայունություն, համայնքայի տնտեսության պահպանում, «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատանքի բնականոնության ապահովում, աղբահանության վարձավճարների գանձման եկամուտների ավելացում:
0 839

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.04.2024 - 10.05.2024

«Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու բնակելի տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կանոնակարգում
0 970

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.04.2024 - 04.05.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Պարեկային ծառայության ծառայողները, ի հաշիվ հավելումների, կստանան համաչափ վարձատրություն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։
0 987

Քննարկվել է 18.04.2024 - 03.05.2024

Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Նախագծով առաջարկվում է Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառել նաև հանրային պաշտպաններին, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին և տեղակալներին:
0 949