Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.05.2022 - 25.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է Աշխատողների՝ գործուղման ծախսերի հատուցված լինելու Աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքի (209-րդ հոդվածի 1-ին մաս) իրացման և անկանխատեսելի գործուղումների դեպքում ճկուն կարգավորումների ամրագրման նպատակով։
0 3598

Քննարկվել է 10.05.2022 - 25.05.2022

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԱՊԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը:
0 3330

Քննարկվել է 08.05.2022 - 23.05.2022

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից իրավական ակտերի նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև միջազգային պարտավորությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կիրարկման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի շահերի բախման կարգավորումը, այն կդառնա ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ և թվացյալ շահերի բախման դեպքերը: Ընդլայնվել է նաև փոխկապակցված անձանց շրջանակը: Կարգավորվելու է առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը: Այն դառնալու է ավելի բացահայտ և կառավարելի` բացառելով այդպիսի պայմանագրերի ձևական բնույթը:
2 5633

Քննարկվել է 08.05.2022 - 23.05.2022

«ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ   Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   «      » _____________ 2022 թվականի   N       - Ա   «ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ --------------------------------------------------------------------------------------------------------------   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ կետերը և 64-րդ հոդվածի 2-րդ կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշումը լրացնել 3.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3.2. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 271.210.02487) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համար՝ 271.210.02511):»:
0 3598

Քննարկվել է 06.05.2022 - 22.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սոցիալական պաշտպանության համակարգը կյանքի տարբեր փուլերում ապահովում է՝ սոցիալական ռիսկերի առաջացման կանխարգելումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և աղետների հետևանքով առաջացած ռիսկերը հաղթահարելու միջոցառումների իրականացումը։ Երևան քաղաքն առանձնանում է սոցիալական խնդիրների լուծման ծավալով, հրատապությամբ, շահառուների առանձնահատկություններով, սոցիալական պաշտպանության մարմինների ու կազմակերպությունների բազմազանությամբ։ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների ծրագիրը նոր առաջնահերթություններ է նախանշել սոցիալական պաշտպանության ոլորտում, որոնք ուղղված են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավմանը, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրացմանը:
0 3328

Քննարկվել է 06.05.2022 - 22.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների և պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 59-րդ և 60.1-րդ հոդվածներով սահմանված են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ՝ ընդերքի պահպանության պահանջների և ընդեքօգտագործման կանոնների խախտման համար: Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետևանքով առաջանում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր և առաջացել է նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:
1 3407

Քննարկվել է 06.05.2022 - 21.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է որպես պետական պահպանության շենքերի ցանկում ընդգրկել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի երկու հասցեներում (ք. Երևան, Վաղարշյան 13ա և ք. Երևան, Մոսկովյան 1) գտնվող շենքերը:
0 3184