Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.07.2022 - 11.08.2022

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ Նախագծով առաջարկվում է. 1) հարկային պարտավորությունների հաշվառումը պարզեցնելու նպատակով հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը իրականացնել նախկինում ներկայացված և ճշտված հարկային հաշվարկով առաջացած տարբերության գումարի չափով: Ընդ որում, տարբերության գումարի չափով հարկային պարտավորությունների հաշվառման կարգավորումը կկիրառվի նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկներով առաջացող հարկային պարտավորությունների մասով, 2) հարկային պարտավորությունների հաշվառումն իրականացնել` ըստ հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկների և ըստ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման և այլ վարչական ակտերի: Այդ մասով նախատեսվում է, որ հարկային մարմինը հարկ վճարողների մասով վարելու է անձնական հաշվի քարտեր` էլեկտրոնային եղանակով` առանձին-առանձին: Միաժամանակ, հարկային հաշվարկներով և հարկային մարմնի կազմած վարչական ակտերով հարկային պարտավորությունների հաշվառման առանձնացմամբ պայմանավորված այդ հարկային պարտավորությունների մարման համար կիրառվելու են երկու առանձին հաշիվներ` միասնական հաշիվ և վարչական ակտի միասնական հաշիվ: Միասնական հաշվում առկա գումարները ուղղվելու են հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունների մարմանը, իսկ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարները ուղղվելու են հարկային մարմնի կողմից օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով արտացոլված տվյալների հիման վրա վարվող անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունների մարմանը: Անձնական հաշվի քարտերի ձևերը և վարման կարգերը պետք է սահմանվի հարկային մարմինը, 3) հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը իրականացնել հարկային հաշվարկների ներկայացման ամսաթվով, 4) վերանայել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունների մարման, այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացը: Մասնավորապես. - հարկային հաշվարկների, այդ թվում` ճշտված, ներկայացման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ուղղվելու են համապատասխանաբար որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունների մարմանը, - հնարավորություն տալ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները մուտքագրել միասնական հաշիվ, եթե հարկ վճարողների կողմից ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկների ներկայացման օրվա դրությամբ առկա այդ գումարները Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային  չեն համարվի: Ընդ որում, այդ գումարները կարող են ուղղվել միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը` հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ, կամ հարկի վճարման վերջնաժամկետում` ինքնաշխատ, - նախատեսել կարգավորումներ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային  համարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու համար, եթե հարկային մարմնի իրականացրած ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով այդ գումարները կհիմնավորվեն որպես ռիսկային չհամարվող գումարներ: Այդ գումարների հիմնավորվածության ուսումնասիրություններն իրականացվելու են հարկ վճարողի ներկայացրած դիմումների հիման վրա: Դիմումի ձևը և լրացման կարգը սահմանվելու է հարկային մարմնի կողմից, - ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ուսումնասիրության գործընթացի վերանայմամբ պայմանավորված համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ուսումնասիրությանը վերաբերող օրենսգրքով սահմանված կարգավորումներում: Միաժամանակ, շահութահարկի և ռոյալթիների փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման հետ կապված կիրառել այն նույն կարգավորումները, որոնք նախատեսվում է կիրառել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի ռիսկային չհամարվող փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրելու համար: Այն է հարկ վճարողը կարող է մինչև հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի և ռոյալթիի վճարման վերջնաժամկետի օրվան նախորդող օրը ծրագրային հրահանգի կիրառմամբ այդ փոխհատուցվող գումարները մուտքագրել միասնական հաշվին, իսկ ծրագրային հրահանգ չկիրառելու դեպքում շահութահարկի և ռոյալթիի գծով փոխհատուցվող գումարները կմուտքագրվեն միասնական հաշվին ինքնաշատ` շահութահարկի և ռոյալթիի վճարման վերջնաժամկետում, 5) հնարավորություն տալ հարկ վճարողներին համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ  միասնական հաշվում  առկա գումարների հաշվին մարել տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի գումարները` մինչև տվյալ հարկի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը: Ընդ որում` նշված դեպքում հարկ վճարողն է ընտրելու որ հարկային պարտավորության մարման է ուղղել նշված գումարները, 6) հարկի վճարման վերջնաժամկետի դրությամբ միասնական հաշվում առկա գումարների հաշվին հարկային պարտավորությունների մարումներն իրականացվելու են ըստ օրենսգրքով նախատեսված առաջնահերթության: Մասնավորապես, միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվելու են սոցիալական վճարի գծով պարտավորությունները, այնուհետ` առկա գումարների հաշվին մարվելու են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները ըստ մարման օրվա դրությամբ առկա և ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվելու են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, տուգանքների գումարները, 7) սահմանել համապատասխան կարգավորումներ հարկային հաշվարկների ճշտմամբ պայմանավորված հարկային պարտավորությունների վերահաշվարկման մասով, որոնք նախկինում մարվել էին միասնական հաշվում առկա կամ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին, տույժերի հաշվարկման հետ կապված:    
0 2905

Քննարկվել է 26.07.2022 - 10.08.2022

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Միջոցառման նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառներով  համապատասխան իրավիճակներում Հաստատություն հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  սովորողների  ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում՝ բժշկական եզրակացության և ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա ապահովելը և  իրավական հիմքի ստեղծումը:
27 6551

Քննարկվել է 26.07.2022 - 11.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ «0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության» ստուգաթերթերը, որն ընդգրկում է 64 հարց:
0 3067

Քննարկվել է 26.07.2022 - 10.08.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը ԱԱՀ-ով և շահու­թա­հարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հար­­կա­­յին օրենս­­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոն­ների կիրա­ռության առումով բացառություններ սահմանելը, ինչ­պես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է:
0 4600

Քննարկվել է 26.07.2022 - 10.08.2022

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում, չնայած այն հանգամանքին, որ «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: Պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համանքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների և պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով համայնքերին հատկացվող ֆինանսական միջոցների համար լրացուցիչ աղբյուր են դիտարկվում համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները: Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 50 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին ավելի մեծ ծավալով իրակնացնել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Օրենքների ընդունումը կհանդիսանա Կառավարության որդեգրած ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանն ուղղված կարևոր քայլ: Օրենքների ընդունումը կնպաստի նաև համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը, քանի որ համայնքների ղեկավարներն առավել մոտիվացված կլինեն ներգրավելու ներդրողներ, որոնց կողմից հողամաս ձեռքբերելու դեպքում համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսական միջոցներով:
0 3122

Քննարկվել է 25.07.2022 - 10.08.2022

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների համատեքստում նախագծերի փաթեթով առաջարկվում է ձևավորել Ներքին գործերի նախարարություն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն ծառայության միաձուլման հիման վրա: Ներքին գործերի նախարարության ձևավորման պարագայում հնարավոր կլինի հստակ ապահովել ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների տարանջատումը և միևնույն ժամանակ միասնական համակարգի ստեղծումն ու միաձուլվող մարմինների ոլորտներում գործունեության արդյունավետության բարձրացումը:
0 4194

Քննարկվել է 25.07.2022 - 10.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նախագծով նախատեսվում  է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումը և միաժամանակ հաստատել Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների հետևյալ ստուգաթերթերը՝ -       արտադրական կազմակերպություններ համար, -       իրացման կազմակերպությունների  համար, -       հանրային սննդի կազմակերպությունների համար, -       կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       ճարպայուղային արտադրանքի արտադրության կազմակերպությունների համար, -       ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների համար,   -       ձկնաբուծական տնտեսությունների համար, -       փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի արտադրական կազմակերպությունների համար, -        անասնապահական ֆերմաների և կենդանիների կարանտինացման շենքերի (սենքերի) համար, -       հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի արտադրության կազմակերպությունների համար, -       սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների արտադրության կազմակերպությունների համար, -       մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստուգումների համար, -       սպանդանոցների համար, -       պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար, -       Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի աուդիտի, -       ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար, -       հացահատիկի արտադրության և պաշարման կազմակերպությունների համար, -       սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի անվտանգության ստուգման համար:   Հաստատվող թվով 20 ստուգաթերթերը ընդգրկում են թվով 995 հարց, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ պահանջների պահպանման նկատմամբ:  Նախագծով ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը, և Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթեր, որոնք իրենց հերթին կընդգրկեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և սննդամթերքի անվտանգության, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ և հիմնական պահանջներ՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում պատշաճ վերահսկողություն:    
0 3316

Քննարկվել է 25.07.2022 - 09.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության իրականացման վայրի հասցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1264-Ն որոշման մեջ սահմանել ք. Երևան Մ. Հերացի 5/1:
0 3318

Քննարկվել է 25.07.2022 - 10.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 3342