Քննարկվել է 19.09.2024 - 06.10.2024 «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1 5 4 861
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 19.09.2024 - 06.10.2024 «2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2025 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով։ 0 5 0 703
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.09.2024 - 03.10.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ ունեցող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բացի այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների, ունենալ նաև ՀՀ ազգային վարորդական վկայական՝ դրանով իսկ զերծ մնալով Օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվությունից։ Այս կարգավորումը լիարժեք կապահովի ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումը՝ հնարավորություն տալով ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների կողմից ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով ՀՀ-ում տրանսպորտային միջոցը վարել ոչ ՀՀ կողմից տրված վարորդական վկայականով և այդ ժամկետում դիմել և ստանալ ՀՀ ազգային վարորդական վկայական։ 2 3 0 818
Քննարկվել է 18.09.2024 - 04.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Շուկայի վերասհոկղության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունում զբոսաշրջության գործունեության բնագավառի մասով սահմանել ոլորտային ռիսկի հաշվարկման միավոր, ինչը թույլ կտա Շուկայի վերասհոկղության տեսչական մարմնին այդ բնագավառում պլանավորել իր տարեկան ստուգումները: 4 6 0 790
Քննարկվել է 18.09.2024 - 04.10.2024 «ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ճանապարհաշինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության սկզունքների սահմանում։ 5 3 0 815
Քննարկվել է 18.09.2024 - 04.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է մի շարք լավարկվող բնությի փոփոխություններ իրականացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունում, մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել բնապահպանական վերահսկողության ենթակա մի շարք ոլորտներում ծածկագրերը և դրանց մասով սահմանել ոլորտային ռիսկայնության միավորներ և սահմանել անհատական ռիսկայնության նոր բաղադրիչ, որի գնահատումը կիրականացվի առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա: 6 4 0 655
Քննարկվել է 18.09.2024 - 04.10.2024 «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, դրանց կատալոգների ներդրման ու կիրարկման կարգը հաստատելու մասին» N 814-Ն որոշման մասով առկա օրենսդրական բացի լրացում։ 4 3 0 611
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.09.2024 - 03.10.2024 «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը, թմրամիջոցների գործածման և չարաշահման ծավալների հետագա աճի նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների առավել արդյունավետ նախականխմանն ու հայտնաբերմանը, ապօրինի շրջանառության հետ կապված հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների գիտելիքների և կարողությունների բարձրացմանը, այդ թվում՝ կապված համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննության և բացահայտման հետ, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման լավարկմանն ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համակարգային գործիքակազմի ներդրմանը: 1 3 0 657
Քննարկվել է 18.09.2024 - 03.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է սահմանել Գնումների մասին օրենքով սահմանված պատվիրատուներին, կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակումների պատճառով առաջացած խնդիրները և «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրները, համապատասխան տեղեկանքի ներկայացման փուլը: 1 1 0 1115