Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման և կառավարման հետ կապված հարաբերությունները: 5 11 0 6409
Քննարկվել է 15.09.2021 - 30.09.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվել է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում» տեսակը (միաժամանակ ըստ էության հանելով` ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը), որի շրջանակներում հարկային մարմինը իրավունք կունենա պետական տուրք գանձող լիազոր մարմիններում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման և (կամ) գանձման ճշտության նկատմամբ պատշաճ վերահսկողություն` վերջիններիս մոտ ստուգման ենթարկելով բացառապես պետական տուրքի հարցը: 0 1 0 5110
Քննարկվել է 25.08.2021 - 09.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում լրացում է կատարվում այն մասին, որ փոստային կապի միջոցով կարող է պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ 0 0 0 5359
Քննարկվել է 22.09.2020 - 07.10.2020 ԻՆՏԵԳՐՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Ինտեգրված կադաստրի համակարգի ներդրմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները` ինքնաշխատ ամբողջական տեղեկատվական ռեսուրսի ստեղծում՝ փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա, տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում, իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունում՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն: 3 1 1 6619
Քննարկվել է 11.05.2020 - 26.05.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի տեղեկատվական ռեսուրսների ամբողջականության ապահովմամբ։ 10 0 0 7513
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.07.2019 - 31.07.2019 «ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ Ներկայումս ներման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներման մասին» օրենքով: Մասնավորապես, Օրենքով կարգավորվում են ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը: 0 6825
Քննարկվել է 21.05.2019 - 05.06.2019 «ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Ներկայումս ներման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներման մասին» օրենքով: Մասնավորապես, Օրենքով կարգավորվում են ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը: 4 1 1 8489