Քննարկվել է 10.05.2023 - 26.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար սույն Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները:Միաժամանակ նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ շարադրել բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գործող ստուգաթերթերը: 1 4 0 2229
Քննարկվել է 16.03.2023 - 01.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի նախատեսվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար արդիական ստուգաթերթի հաստատումը, ինչպես նաև արդիականացումը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ներկայումս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է վերահսկողություն բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 13 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ): Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կանոնակարգում և սահմանվել են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող նոր պահանջներ և արժեքներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել ստուգաթերթում: Հարկ է նշել, որ սույն փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2023 թվականի մայիսի 09-ին: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին ստուգել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանված պահաջների պահպանումը: Հաջորդիվ, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Որոշման N 19, 22 և 25 հավելվածները, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1520-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 27-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1750-Ն որոշումը ուժը կոցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանվել են նոր պահանջներ և արժեքներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել վերահսկողություն: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ստուգումները անցկացնում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու նպատակով: Միաժամանակ, Որոշման N 19, 22 և 25 հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հիման վրա ստուգումներ չեն իրականացվում, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել: 2 3 0 2783
Քննարկվել է 06.03.2023 - 22.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար, տվյալ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված են պահանջներ, որոնց պահպանման նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն իրականացնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում: Բայի այդ, հիմք ընդունելով Աշխարհագրական նշումների մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջը՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում ներառել հարց՝ աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով: 5 2 0 2942
Քննարկվել է 22.02.2023 - 09.03.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է վերահսկող մարմնի կողմից Կազմակերպիչների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ինչպես նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով կատարված լրացումները և փոփոխությունները ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-Ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերում: 2 3 0 2523
Քննարկվել է 25.10.2022 - 10.11.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունման նպատակն է հաստատել` սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողության» N 1.23 ստուգաթերթը, որն ընդգրկում է 15 հարց, և «Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողության» N 1.24 ստուգաթերթը, որն ընդգրկում է 21 հարց, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատել նույն բնագավառի՝ «Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.11 ստուգաթերթը, որն ընդգրկում է 31 հարց. աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում նոր խմբագրությամբ հաստատել՝ «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի վերահսկողության» 1 ստուգաթերթը, որն ընդգրկում է 29 հարց: 7 0 0 3039
Քննարկվել է 13.10.2022 - 29.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության հունիսի 06-ի թիվ 730-Ն որոշման մեջ, հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45.8-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ տեսչական մարմինը ստուգումները և ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, որի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին թույլատրվեց արտադրական կանեփի գործունեությունը, որը կարող է իրականացվել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: Օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման 1.1. հավելվածով սահմանվել են արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման, ինչպես նաև արտադրական կանեփի օրինական շրջանառության հատուկ կանոնները, այդ թվում՝ արտադրական կանեփի մշակության և վերամշակման համար նախատեսված տարածքների՝ ջերմատան, սածիլանոցի, տնկարանի, պահեստի և այլ վերաբերելի տարածքներին ներկայացվող անվտանգության պահանջները, որոնց պահպանման նկատմամբ հարկավոր է իրականացնել վերահսկողություն: Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու Տեսչական մարմնի կողմից արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ստուգումների ստուգաթերթը՝ Տեսչական մարմնին հնարավորություն ընձեռելով իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: 6 2 0 3004
Քննարկվել է 10.08.2022 - 26.08.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանաված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել, ինչն էլ նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողութուն իրականացնելու հնարավորությունը: Ավելին, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները, որոնք արդեն կիրառելի են, սակայն վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ ստուգաթերթով նախատեսված չեն այդ նոր կանոններին վերաբերող հարցեր, որոնք իրենց հերթին սահմանափակում են ստուգումների նպատակին հասնելու հնարավորությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը։ Հաշվի առնելով վերոգրյալը, և այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում արդեն իսկ ներառված են ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում սահմանել համապատասխան հարցեր՝ ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ հաստատել ավտոգազալցակայանների շահագործման ոլորտի նոր տեխնիկական անվտանգության կանոնները բովանդակող ստուգաթերթը, որն ընդգրկում է թվով 6 հարց և որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն: 7 3 0 3272
Քննարկվել է 26.07.2022 - 11.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ «0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության» ստուգաթերթերը, որն ընդգրկում է 64 հարց: 3 0 0 3273
Քննարկվել է 25.07.2022 - 10.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումը և միաժամանակ հաստատել Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների հետևյալ ստուգաթերթերը՝ - արտադրական կազմակերպություններ համար, - իրացման կազմակերպությունների համար, - հանրային սննդի կազմակերպությունների համար, - կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար, - մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար, - ճարպայուղային արտադրանքի արտադրության կազմակերպությունների համար, - ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների համար, - ձկնաբուծական տնտեսությունների համար, - փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի արտադրական կազմակերպությունների համար, - անասնապահական ֆերմաների և կենդանիների կարանտինացման շենքերի (սենքերի) համար, - հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի արտադրության կազմակերպությունների համար, - սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների արտադրության կազմակերպությունների համար, - մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության կազմակերպությունների համար, - կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստուգումների համար, - սպանդանոցների համար, - պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար, - Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի աուդիտի, - ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար, - հացահատիկի արտադրության և պաշարման կազմակերպությունների համար, - սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի անվտանգության ստուգման համար: Հաստատվող թվով 20 ստուգաթերթերը ընդգրկում են թվով 995 հարց, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ պահանջների պահպանման նկատմամբ: Նախագծով ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը, և Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթեր, որոնք իրենց հերթին կընդգրկեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և սննդամթերքի անվտանգության, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ և հիմնական պահանջներ՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում պատշաճ վերահսկողություն: 4 0 0 3536