Քննարկվել է 13.10.2020 - 28.10.2020 ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>, <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԵՎ ՀՀՇՆ 31-03- <ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ> ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի և հասարակական շենքերի նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում: Առավել կարևորվում է բազմաբնակարան բնակելի շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղիների նախատեսումն ու դրանք, որպես ապաստարաններ օգտագործելու հնարավորությունը: Միաժամանակ, հասարակական շենքերում կարևորվում են դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման և/կամ հարմարեցման անհրաժեշտությունը՝ սահմանվող պարտադիր պահանջների կիրառմամբ: 0 0 0 6725
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 31.07.2020 - 15.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի արտաքին ցանցերի և կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ բնապահպանական և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, հաշվարկներին, պատրաստմանը, կառուցմանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, արտաքին ջրամատակարարման ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ և ագրոտեխնիկական պահանջները, ինչպես նաև անվտանգության սահմանված նորմերն ապահովելու պահանջները: 5 0 0 6149
Քննարկվել է 24.07.2020 - 08.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 52-01- «ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Մշակված ՀՀՇՆ 52-01- «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում (նոր կառուցվող, վերակառուցվող և արդիականացվող շենքերում ու շինություններում) կիրառվող տարբեր բետոններից (ծանր, մանրաշաղախ, թեթև, բջջային և ինքնալարվող) ու ամրաններից պատրաստվող, տարբեր ուժային ազդեցություններին ենթարկվող մինչև 2500 կգ/մ3 միջին խտությամբ բետոնե և սովորական ու նախալարված երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծմանը՝ ներառյալ բետոնին, ամրանին, կոնստրուկցիաների հաշվարկներին, կոնստրուկտավորմանը, պատրաստմանը, կառուցմանը, աշխատանքների ընդունմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջների բավարարումը՝ հաշվի առնլով հանրապետության բնակլիմայական պայմանները, տեղական շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, բնութագրերն ու առանձնահատկությունները և դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները: 30 9 2 7147
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.07.2020 - 31.07.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ««ՀՀՇՆ 31-03- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծում սահմանված պահանջները նպատակաուղղված են տարբեր գործառական նշանակության հասարակական շենքերի ու շինությունների ծավալահատակագծային լուծումներին, դրանց հիմնական սենքերի կազմին, հարկայնությանը, սանիտարական պայմաններին, հակահրդեհային միջոցառումներին, տարհանման ուղիներին, բնական և արհեստական լուսավորությանը, էներգախնայողության միջոցառումներին, ինժեներական համակարգերին ու սարքավորումներին, բնակչության սակավաշարժուն խմբերի ազատ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաև պարտադիր կիրառման ենթակա այլ պահանջների, ներառյալ անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների կարգավորմանը՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմաններն ու քաղաքաշինական միջավայրի ձևավորման առանձնահատկությունները: 7 0 0 7258
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020 ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱ-ՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանները և ոչ բնակելի տարածքներն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու նպատակով համապատասխան պայմանների սահմանումն է: 6 7214