Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.06.2025 - 30.06.2025

«Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առեվտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 175-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի մրցույթի արդյունքում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը, իսկ գործընթացը դարձնել առավել վերահսկելի, ինչի արդյունքում էլ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ և իրավական հիմքեր մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացման համար։
Մնաց {days} օր
0 1550

Քննարկվել է 12.06.2025 - 27.06.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախագծով նախատեսվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն է սահմանվում գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։
Մնաց {days} օր
0 1576

Քննարկվել է 05.05.2025 - 20.05.2025

«ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2057-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ ձեռք բերվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքներն ավելի երկար ժամկետով վարձակալել, իսկ համապատասխան պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքի առկայության դեպքում գույքի հանձնում-ընդունումը կազմակերպել որոշմամբ սահմանված իրատեսական ժամկետում, ինչն էլ կհանգեցնի գույքի  օգտագործման արդյունավետության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 1517

Քննարկվել է 22.03.2025 - 06.04.2025

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված օրենքի կիրարկման որոշումը պայմանավորված է ընդունված օրենսդրական փոփխության արդյունքում անհրաժեշտ ենթաօրնեսդրական փոփոխությունների ժամանակացույցը սահմանելու և վերանշյալ իրավական կարգավորումները ապահավելու հանգամանքով:  
Մնաց {days} օր
3 1857

Քննարկվել է 06.02.2025 - 21.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների լուծարման, սնանկացման, տրոհման, գործունեության դադարեցման դեպքում պահպանման պարտավորությունը չկատարելու, պահուստի նյութական արժեքների չափաքանակի նվազման ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև՝ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2004

Քննարկվել է 30.01.2025 - 14.02.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի աճուրդային եղականով կամ ուղղակի ձևով պետական գույքի մասնավորեցման, օտարման կամ օգտագործման տրամադրման մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ներդրումների չափը և կատարման ժամկետները բավարար հիմնավորման դեպքում կարող են փոփոխվել՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասՆերդրումներխան որոշմամբ։
Մնաց {days} օր
0 2128

Քննարկվել է 17.12.2024 - 01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  նախատեսվում է սահմանել, որ տնտեսվարող սուբյեկտը ՍԹԱ նախագծերի ներկայացման, արտանետման թույլտվությունների տրամադրման գործընթացները պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ այդ նպատակով ստեղծվող «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մնաց {days} օր
0 2375
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: