Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.06.2025 - 11.07.2025

ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ԷՄԻՆ ՍՈՒՐԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՏՈՒԵՎԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՂԱՆԴԻԼԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՈՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ ենթակետերը:
Մնաց {days} օր
0 1138

Քննարկվել է 23.06.2025 - 09.07.2025

«Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1078-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը  Նախագծի ընդունմամբ Օրենքով նախատեսված համապատասխան սոցիալական ծառայությունները կտրամադրվեն միայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Հավաստագրումը կիրականացվի համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին հավաստագրվող կազմակերպությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով։ Նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում հավաստագրի գործողության կասեցման հնարավորություն կստեղծվի։ Բացի այդ՝ նախագծի ընդունմամբ հավաստագրման ողջ գործընթացը, ներառյալ՝ հայտերի ներկայացումը, հավաստագրված անձանց ռեեստրի վարումը, կիրականացվի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի միջոցով։ Արդյունքում կբարձրացվի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի արդյունավետությունն ու մատչելիությունը։     
Մնաց {days} օր
0 1419

Քննարկվել է 30.05.2025 - 15.06.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ  Մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Մնաց {days} օր
1 1528

Քննարկվել է 30.05.2025 - 15.06.2025

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
11 3447

Քննարկվել է 23.05.2025 - 09.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 569-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի  ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 1836

Քննարկվել է 23.05.2025 - 08.06.2025

ՄԱՐԶԻԿՆԵՐ ՔՐԻՍՏԻԱՆ ԼՅՈՒՍԻԵՆ ՎԻՏԱԼԻՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐԱՅԻ ԼԱԼԱՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՆԻԿԱԼԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ, ԲՈՐԻՍ ՊԵՏՐՈՍԻ ՇԱՏՎԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ ենթակետերը:
Մնաց {days} օր
2 1302

Քննարկվել է 22.05.2025 - 06.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացված՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։
Մնաց {days} օր
0 1541

Քննարկվել է 12.05.2025 - 28.05.2025

«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել Ծառայությանը: Նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող չօգտագործվող տարածքը կամրացվի Ծառայությանը՝ նպաստելով Ծառայության ենթակառուցվածքների զարգացմանն ու, մասնավորապես, Լոռու մարզային մարմնի կողմից իր կանոնադրական խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։
Մնաց {days} օր
0 1353

Քննարկվել է 12.05.2025 - 28.05.2025

«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել Ծառայությանը՝ վերջինիս աշխատանքային գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Մնաց {days} օր
0 1312
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: