Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.05.2020 - 22.05.2020

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի  ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների) այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային բնակելի տարածք) հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին առկաազատտարածքն որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ:
2 6630

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.06.2019 - 27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ամրագրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացավող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել Ծրագրի շահառու ճանաչված 60 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված թվով 31 բնակելի տների թերությունների վերացման աշխատանքների իրականացման արդյունքում ապահովել այդ բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:
0 7666