Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.11.2022 - 30.11.2022

«Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:  Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջար-կություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետա-րանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբե-րակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:
1 4321

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 07.11.2022 - 29.11.2022

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան  համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
0 3197

Քննարկվել է 27.09.2022 - 12.10.2022

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում  բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների պատշաճ մակարդակը և ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների հստակ, մրցունակ և իրատեսական վճարներ:
0 3866

Քննարկվել է 27.04.2022 - 13.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումը նպատակ ունի համայնքային սեփականություն հանդիսացող բաց հարթակ հանդիսացող տարածքներից բացի, այլ տարածքներում նախատեսված ավտոկայանատեղիից օգտվող և համապատասխան վճար վճարելուղ խուսափող անձանց ենթարկել վարչական պատասխանատվության:
0 3066

Քննարկվել է 28.03.2022 - 13.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների ավելի հստակ, մրցունակ և իրատեսական վճարներ՝ միաժամանակ ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական դեղարտադրողների համար:
1 3619

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ և օրենքով նախատեսվում էր սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին հատկացնել դրամական օգնություն՝ կոմունալները վճարելու նպատակով, որով և սահմանափակվում էր ՀՀ տարածքում բնակվող մյուս միայնակ կենսաթոշակառուների իրավունքը։ Իրավական ակտի՝ ուժը կորցնելով ՀՀ ԱՍՀ նախարարությունը պատրաստվում է զեղչեր տրամադրել բոլոր անապահով միայնակ կենսաթոշակառուներին։ Նախաձեռնությունը կբացառի խտրականության դրսևորումը, օժանդակություն կտրամադրվի համընդհանուր, այլ ոչ՝ բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց։ Մյուս կողմից՝ զեղչերի տրամադրումը կտնօրինվի ոչ թե դրամաշնորհային եղանակով՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և համայքների կողմից, այլ կդառնա առավել հասցեական՝ ուղղված շահառուների բարեկեցությանը։
0 3472

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ և օրենքով նախատեսվում էր սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին հատկացնել դրամական օգնություն՝ կոմունալները վճարելու նպատակով, որով և սահմանափակվում էր ՀՀ տարածքում բնակվող մյուս միայնակ կենսաթոշակառուների իրավունքը։ Իրավական ակտի՝ ուժը կորցնելով ՀՀ ԱՍՀ նախարարությունը պատրաստվում է զեղչեր տրամադրել բոլոր անապահով միայնակ կենսաթոշակառուներին։ Նախաձեռնությունը կբացառի խտրականության դրսևորումը, օժանդակություն կտրամադրվի համընդհանուր, այլ ոչ՝ բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց։ Մյուս կողմից՝ զեղչերի տրամադրումը կտնօրինվի ոչ թե դրամաշնորհային եղանակով՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և համայքների կողմից, այլ կդառնա առավել հասցեական՝ ուղղված շահառուների բարեկեցությանը։
0 3711

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.10.2021 - 07.11.2021

«Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (011) 514-242 հեռախոսահամարով:
1 6426

Քննարկվել է 15.03.2021 - 31.03.2021

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ կարգավորման պարտադիր վճար վճարողների ցանկը կձևավորվի ներկայիս հանրային ծառայությունների ոլորտներում կարգավորման քաղաքականությանը համահունչ և կբարելավվի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ֆինանսավորման մեխանիզմները։
0 6857