Քննարկվել է 12.08.2022 - 28.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սյունիքի և Արմավիրի մարզերում կառուցվող անշարժ հենակետերում իրականացվելիք վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է ապահովել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց՝ 24-ժամյա ռեժիմով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում իրավախախտումները մեծամասամբ կատարվում են ոչ աշխատանքային, մասնավորապես՝ երեկոյան և գիշերային ժամերին: Այսպիսով, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատողների կողմից 24-ժամյա ռեժիմով գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ՝ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում ներառելով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները: 9 3 0 3244
Քննարկվել է 08.06.2022 - 23.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության տեսչական մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայացվող նախագիծը առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ: Ներկայացվող ստուգաթերթրեում հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են: 3 0 0 3400
Քննարկվել է 20.04.2022 - 05.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ ստուգման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն ծավալող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում՝ քաղաքաշինական օբյեկտները։ Գործնականում, մի քանի տասնյակից ավել են դեպքերը, երբ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) չի կարող իրականացնել իր ստուգողական գործառույթները: Նախագծի ընդունման արդյունքում Տեսչական մարմինը, առաջնորդվելով օբյեկտի ռիսկայնության աստիճանից՝ միևնույն ժամանակ չբացառելով նաև սուբյեկտի ռիսկայնության աստիճանը, հնարավորություն կունենա հրդեհային և տեխնիկական անվտանգությաան ոլորտներում ստուգումներն իրականացնել օբյեկտներում, ինչպես նաև՝ առանց նախնական ծանուցման: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել լիազորություն ռիսկի հիման վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնության որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հետ միասին հաստատել նաև դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որը գործող օրենքով վերապահված է ստուգում իրականացնող պետական մարմիններին։ Ընդ որում, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ։ 8 1 0 3943
Քննարկվել է 20.04.2022 - 05.05.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1194-Ն որոշմամբ հաստատված` նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին: 0 0 0 3678
Քննարկվել է 22.12.2021 - 06.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողների (այսուհետ՝ սովորող) կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գերազանցության մեդալի հավակնորդների ներկայացման, մեդալի հավակնորդների քննությունների կազմակերպման և պարգևատրման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից: 4 1 3 7339
Քննարկվել է 15.09.2021 - 30.09.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվել է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում» տեսակը (միաժամանակ ըստ էության հանելով` ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը), որի շրջանակներում հարկային մարմինը իրավունք կունենա պետական տուրք գանձող լիազոր մարմիններում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման և (կամ) գանձման ճշտության նկատմամբ պատշաճ վերահսկողություն` վերջիններիս մոտ ստուգման ենթարկելով բացառապես պետական տուրքի հարցը: 0 1 0 4617
Քննարկվել է 19.04.2021 - 04.05.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ստուգումների ստուգաթերթերի համապատասխանեցումը գործող օրենսդրությանը և նախադրպրոցական կրթության բնագավառի վերահսկողության առավել արդյունավետ իրականացման ապահովումը: 4 1 0 5135
Քննարկվել է 04.05.2020 - 21.05.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ Ա/Ձ-ներ դիմում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ՍՉԱՄ)՝ կապարակնիքների սկզբնատառերի և տախոգրաֆները կապարակնքելու համար թվերի տրամադրման, ինչպես նաև դասընթացների անցկացման և տեխնիկի հավաստագրի տրամադրման խնդրանքով՝ հղում կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որուշում) հաստատված Ձև N 4-ի 2-րդ կետին (արհեստանոցի քարտի տրամադրման համար անհրաժեշտ է ունենալ թվային տախոգրաֆների ստուգումներ իրականացնելու համար տեխնիկի հավաստագիր): Դիմումների կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՍՉԱՄ-ը լիազորված չէ Որոշմամբ սահմանված իրավակարգավորումների հիման վրա որևէ գործառույթ իրականացնելու, քանի որ Որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում հստակ նշված է, որ իրավասու մարմինը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: 2 1 0 6121
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 11.03.2020 - 26.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշումը: 1 0 0 6120