Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.03.2022 - 08.04.2022

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված N ՀՕ-100-Ն օրենքով սահմանված փոփոխությունների կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում Օրենքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հաշվեկշռման շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի կազմակերպման սկզբունքները և  այդ նպատակով սահմանել էներգետիկայի բնագավառում արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցվող ծառայության նոր տեսակ՝ հաշվեկշռման ծառայության մատուցումը: Արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կսահմանվի հաշվեկշռման ծառայություն մատուցողի դերը և նրա գործառույթները: Օրենքում նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման հիմքերը՝ խմբագրելով սպառողի գործունեության էություն համարվող դեպքերը:
0 3400

Քննարկվել է 23.11.2021 - 08.12.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N523Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման նպատակն է լրամշակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումներով հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները, մանրածախ շուկայի առևտրային կանոնները, էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման, ինչպես նաև կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը, որի արդյունքում կապահովվի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին առավել արդյունավետ և ամբողջական անցումը, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների առավել հստակ կանոնակարգումը, սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը
0 4471

Քննարկվել է 22.11.2021 - 08.12.2021

"Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին", "Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N518Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին", », «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր Որոշման նախագծերի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։
1 4612

Քննարկվել է 27.10.2021 - 12.11.2021

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի №125Ն, 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների հաշվարկման մեթոդիկաներում, ինչպես նաև շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքներով ընդունված մոտեցումներով սակագնային կարգավորում իրականացնելու նպատակով "ՀԷՑ" ՓԲԸ-ի սակագների հաշվարկման մեթոդիկայում համապատասխան փոփոխությունների իրականացում։
0 3829

Քննարկվել է 27.08.2021 - 12.09.2021

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն և №519Ն որոշումներով հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը: Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, որի 5.2-րդ կետով էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր, որոնց ընդհանուր նպատակը Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշումների նախագծերում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։
0 1638

Քննարկվել է 02.08.2021 - 19.08.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն, №518Ն և 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշման նախագծում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները։
0 4305

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 06.04.2021 - 21.04.2021

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծի նպատակը Հայաս­տանի Հանրապետությունում ավտո­մե­քենաների շուկայում Trade-in համակարգի ներ­դր­ման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:
2 5969

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 15.02.2021 - 02.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 1202-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապի­տալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1202-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8.1.2-րդ կետով սահմանված՝ «Շահաբաժինների և տոկո­սա­յին եկամուտների համար եկամտային հարկի և շահութահարկի հարկման հան­րա­գու­մար բեռի առնչությամբ երկարաժամկետ քաղաքականության որոշում, այդ թվում՝ արդեն տրա­մադրված հարկային արտոնությունների գործողության ժամկետները հստակեցնելով շուկայի մասնակիցների համար» միջոցառման կատարման ժամկետը վերանայելն է:
0 4828

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.12.2020 - 19.12.2020

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է հստակեցնել փոքր ՀԷԿ-երից, այլ ՎԷԱ և փոքր կոգեներացիոն կայաններից բացի գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ այլ կայաններից առաքված էլեկտրական էներգիայի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից գնման առանձնահատկությունները՝ դրանց համար սահմանելով Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնմանը համահունչ իրավակարգավորումներ։
0 4996