Քննարկվել է 02.06.2021 - 18.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի №253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի №178Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն և 2016 թվականի հունիսի 22-ի №178Ն որոշումներով հաստատված՝ մոնիթորինգների իրականացման կարգերը նույնաբովանդակ են և տարբերվում են միայն հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու կարգավորմամբ՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է հանձնաժողովի կողմից էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգներ իրականացնել մեկ միասնական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով՝ հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 14-ի №253Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի կարգում լրացում կատարել և ամրագրել հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց կողմից սպասարկվող տարածքում (ներառյալ սպառողների տարածքում) մոնիթորինգներ իրականացնելու հնարավորությունը, միևնույն ժամանակ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 22-ի «էներգետիկայի ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի մոնիթորինգի (մշտադիտարկման) կարգը հաստատելու մասին» №178Ն որոշումը: 2 0 0 2213
Քննարկվել է 28.04.2021 - 14.05.2021 ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի №365Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի №166Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումն ուղղված է հստակեցնելու էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման, իրականացված ներդրումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև ներդրումային գործունեության մոնիթորինգի ընթացակարգերը 6 0 0 5118
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.09.2020 - 30.09.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների լուծումն ու ծրագրի պայմանների բարելավումն է, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ իրավակիրառ պրակտիկայից բխող և զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնող այլ փոփոխությունների իրականացումը: 3 0 0 5619
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.09.2020 - 28.09.2020 Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ (մոնիթորինգ) անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։ 0 0 0 6277
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.09.2019 - 04.10.2019 «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 552 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները մաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ 0 8344
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.08.2019 - 10.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է փոփոխել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 97.2 կետի միջոցառման կատարման համար սահմանված ժամկետը՝ այն դարձնելով իրատեսական, և միջոցառման համակատարող հանդիսացող գերատեսչությունների անունները համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ 4 0 0 7581
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.03.2019 - 04.04.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ամրագրման անհրաժեշտությամբ: Մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ցանկի ամրագրումը հնարավորություն կտա հստակ սահմանել դիտակետերի ջրավազանային կառավարման տարածքները, ջրային օբյեկտները, դիտակետերի համարները, տեղադիրքը, մոնիտորինգի տեսակը, աշխարհագրական կոորդինատները և այլն: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ամրագրման անհրաժեշտությամբ: Մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ցանկի ամրագրումը հնարավորություն կտա հստակ սահմանել դիտակետերի ջրավազանային կառավարման տարածքները, ջրային օբյեկտները, դիտակետերի համարները, տեղադիրքը, մոնիտորինգի տեսակը, աշխարհագրական կոորդինատները և այլն: 1 8242
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.01.2019 - 14.02.2019 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հիմքում դրված է «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և իրականացման քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահված է բնապահպանության նախարարությանը։ 1 8865
Քննարկվել է 23.10.2018 - 07.11.2018 «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կապահովվի մի շարք որոշումների համապատասխանեցումը ՀՀ անտառային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N189-Ն որոշման պահանջներին։ 0 0 0 8242