Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետին համապատասխան իրականացված հսկողության արդյունքները ընդունում է այնպես, ինչպես Ոստիկանության կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։ Միաժամանակ, նախատեսել, որ «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործառույթը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան, պետական սահմանի անցման կետերում իրականացվում է մաքսային մարմինների կողմից։ 0 1 0 3874
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը պետական սահմանի անցման կետերի տարածք իրականացվում է ինչպես սահմանապահ զորքերի համապատասխան պաշտոնատար անձանց, այնպես էլ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ: 0 0 0 4201
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա են տրամադրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։ 0 0 0 3820
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունները մատուցվում են Հայաստանի հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։ 0 0 0 3657
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ մեկ կանգառ համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։ 0 0 0 3880