Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ոսկու, պլատինի և պալադիումի արտահանման գործընթացը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն՝ սահամնելով պետական տուրք տրամադրվող լիցենզիաների համար։
0 1766

Քննարկվել է 22.09.2023 - 07.10.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության գործունեության տեսակներին համապատասխան հաշվետվությունների ներկայացման համար քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջներն ու պայմանները:  
0 2588

Քննարկվել է 08.09.2023 - 23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սույն նախագծի նպատակն է կանոնակարգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը և ստեղծելու հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար:
0 2573

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.05.2023 - 15.06.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը:
2 3610

Քննարկվել է 22.05.2023 - 06.06.2023

«Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին»   «Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից։ Նախագծի ընդունմամբ  կսահմանվի սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի Կոնվենցիայի պահանջներին, կարգելվի ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը  և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը։ Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները աստիճանաբար կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրա փուլային դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։
0 2468

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.05.2023 - 23.05.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության գործունեության տեսակներին համապատասխան նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դասակարգման, լիցենզիային կից համապատասխան ներդիրների տրամադրման և վարկանիշավորման համար քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջներն ու պայմանները:
0 2464

Քննարկվել է 20.04.2023 - 05.05.2023

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունմամբ կապահովվի.   1. Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի «3.«Պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման իրականացման իրավական հիմքը, օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կլրացվեն նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները կհստակեցվեն,  «Թափոնների մասին» օրենքի որոշ դրույթներ կվերանայվեն, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Լիցենզավորման մասին օրենքում, Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Օրենքով կամրագրվեն կամ կհստակեցվեն թափոնների կառավարման բնագավառում Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, մասնավորապես՝ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների գործընթացների հետ կապված։ օրենքի հոդվածներում դրանց մասերի, կետերի և ենթակետերի համարակալումները կխմբագրվեն Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին համապատասխան։ Մինչև «Լիցենզավորման մասին» օրենքում 2018թ. փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները, Կառավարության կողմից ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ՝ լիցենզավորման կարգ) 18 իրավաբանական անձանց անժամկետ տրամադրվել են «ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիաներ։ Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է սահմանել ժամկետ , ինչի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության»  լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք կունենան  հայտ ներկայացնելու շրջակա միջավայրի նախարարություն` իրենց լիցենզիան վերաձևակերպելու և «ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության  գործունեության» լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ ստանալու համար:
0 3779

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.03.2023 - 13.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակներում «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման ընթացակարգերի թվայնացման և լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և հավաստագրված մասնագետների ռեեստրների ստեղծման» ծրագրի շրջանակներում վերլուծվել են տնտեսվարող սուբյեկտների և մասնագետների ռեեստրներում տվյալների հավաքագրման և մշակման, ինչպես նաև ռեյտինգավորումն ինքնաշխատ կերպով իրականացման, տվյալների վավերականության ստուգման և մշտադիտարկման բիզնես գործընթացները:
0 2790

Քննարկվել է 27.03.2023 - 11.04.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով տեղեկությունների հավաքագրման և մաքսային մարմիններին ներկայացման համար։                                                                                            «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան տեղեկությունների մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես գործունեության լիցենզիայի կասեցման հիմք։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում՝ նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով պայմանավորված, ինչի արդյունքում կպարզեցվեն ապրանքների մաքսային ձևակերպումների գործընթացները, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը և կապահովվի ապրանքների՝ պարզեցված ընթացակարգերով բացթողումը։
0 2314