Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.05.2025 - 14.06.2025

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր     Արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը։ Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24․06․2024թ․ N ՆՀ-195-Ն հրամանագրով։ Արձանագրությամբ կանոնակարգ­վել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առևտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման և այլ մաքսային գործառնություն­ների հետ կապված հարաբերությունները։ Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը։       Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր։ Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի և ուղևորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1565

Քննարկվել է 30.05.2025 - 14.06.2025

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում  կստեղծվի ռեեստր, որը լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված, էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է: Հայստանի Հանրապետությունում ռեեստրի ձևավորումը և վարումը կօգնի գնահատել և արձագանքնել արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև կբարելավի լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների համագործակցությունը, տեղեկատվության ապահովումն ու փոխանակումը։
Մնաց {days} օր
0 1822

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է դեղերի հասանելիության բարձրացմանը զուգահեռ նվազեցնել ինքնաբուժման տարածումը՝ ապահովելով դեղատոմսային դեղերի կիրառումը բժշկի նշանակումների հիման վրա:
Մնաց {days} օր
0 1897

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:
Մնաց {days} օր
0 1872

Քննարկվել է 30.04.2025 - 15.05.2025

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի հիմնական նպատակն է. 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց ծանուցումները իրականացնել  Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ծանուցման գործընթացը դարձնելով դյուրին։ 2. Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը և Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակը միացնել e-notify համակարգին, որով իրականացվել է ծանուցումը։  3. Սահմանել պատշաճ ծանուցման պահը՝ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգ կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակ ծանուցումը մուտքագրելու պահը։ 4. Որպես ծանուցման լրացուցիչ երաշխիք նախատեսել անձանց տեղեկացման հնարավորություն նշված սուբյեկտների պաշտոնական էլեկտրոնային, ինչպես նաև նրանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին՝ հարթակում կամ համակարգում համապատասխան ծանուցման առկայության մասին։ 
Մնաց {days} օր
6 2330

Քննարկվել է 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 8-րդ և 223-րդ հոդվածներում «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչ» եզրույթի փոխարեն օգտագործել «էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված տեղեկատվական պահոց» բառերը, քանի որ ներկայումս տեսաձայնագրմամբ կատարվող քննչական գործողությունների ֆայլերը (շատ քիչ բացառություններով) պահպանվում է համապատասխան տեղեկատվական պահոցներում: Բացի այդ, առաջարկվում է Օրենսգրքի 216-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողության արձանագրությանը քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները կցելու պահանջը նախատեսել միայն այն դեպքում, երբ համապատասխան քննչական գործողության տեսաձայնագրությունը պահպանվել է միայն շարժական կրիչի վրա:  
Մնաց {days} օր
0 1898

Քննարկվել է 25.02.2025 - 12.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարաններում դասավանդվող մի շարք առարկաների անվանումների փոփոխություններ են կատարվել, մասնավորաբար՝ «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմություն», «Ինֆորմատիկան»՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որի թեմատիկ բովանդակությունը ներառվել է «Հայաստանի պատմություն» առարկայի մեջ:  Տարընկալման առիթ էր տալիս դասավարներին և խմբակավարներին վերաբերող կարգավորումը. վերջինս վերաբերելի կդառնա միայն ազգային փոքրամանությունների լեզուներ դասավանդողներին: Նախագծում և հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարների ատեստավորման թեստը միայն հայերենով կազմելու պարտադիր պահանջ է ներկայացվել։ Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Նախագծում 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո կամավոր ատեստավորման հայտ կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված հարթակում: Նախագծում ներկայացվել է տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում այն տեղում քննելու հնարավորությունը: Առաջարկվող նախագծում ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի համար պարտադիր պահանջ է սահմանվել՝ եթե մինչև հաջորդ ատեստավորումը վերջինս  գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, արձակուրդից վերադառնալուց հետո պետք է  անցնի առարկայական պարտադիր վերապատրաստում և մասնակցի կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը: Նախագծում հստակեցվել են նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցչի՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում նույն կամ այլ առարկայի դասավանդման պահանջները։
Մնաց {days} օր
75 8900

Քննարկվել է 21.02.2025 - 10.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Գործող իրավական կարգավորումների պայմաններում Mobile ID դիմելու և ստանալու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիները, ովքեր ստացել են նույնականացման քարտ։ Միևնույն ժամանակ պետական առցանց ծառայությունների ավելացմամբ պայմանավորված առաջացել է Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների համար նշված ծառայությունները հասանելի դարձնելու հնարավորություն։ Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն, օտարեկրացին կարող է կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնել և կացության քարտը ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորված անձի միջոցով նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվող և բնակվող օտարերկրացին իրավունք ունի ստանալ հանրային ծառայությունների համարանիշ։ Մինչդեռ, պետական առցանց ծառայությունները կարող են մատուցվել միայն խիստ նույնականացման գործիքակազմի կիրառմամբ, ինչով պայմանավորված էլ Նախագծով սահմանվել են համապատասխան կարգավորումեր օտարեկրացիների մասով, այն է՝ վերջիններս կկարողանան դիմել և ստանալ Mobile ID՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից նույնականացման վերաբերյալ օտարերկրացիների հաշվառման համակարգում համապատասխան նշում կատարելուց հետո, որի համար օտարերկրացին նախապես պետք է ներկայանա Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Վերոգրյալի համատեքստում՝ իրավական միատեսակ կիրառություն ապահովելու նպատակով, Նախագծով սահմանվել է, որ նշված դրույթը տարածվում է նաև մինչ սույն կարգավորումներն ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակ և համապատասխան վավեր հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող վավեր տեղեկանք ունեցող օտարերկրացիների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1874

Քննարկվել է 31.01.2025 - 15.02.2025

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել պատշաճ ներդրումը, այդ թվում՝ համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, Ծառայությունում առկա գործող համակարգում կատարել  անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։
Մնաց {days} օր
2 3899
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: