Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.11.2022 - 07.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի փաթեթը մշակվել է մշակվել է սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով:
0 3099

Քննարկվել է 21.11.2022 - 07.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն ուրշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հիմնադրամը հանդիսանալով էներգետիկ ծառայություններ մատուցող, իրականացնում է բացառիկ գործառույթ՝ կնքելով էներգետիկ ծառայութունների մատուցման պայմանագրեր հանրային շենքերի սեփականատերերի (շահառուներ) հետ։
4 2963

Քննարկվել է 18.11.2022 - 04.12.2022

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ,ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները
6 7733

Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բացառել նույնաբովանդակ հարաբերությունների կարգավորումը տարբեր իրավական ակտերով և ապահովել իրավական ակտերի դրույթների միջև համապատասխանությունը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները:
0 2560

Քննարկվել է 18.11.2022 - 05.12.2022

ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Սույն օրենքով կկանոնակարգվի բուծողի իրավունքները, սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն, Հայաստանի Հանրապետություն կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ և կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները, կմեծանան ներդրումները, ինչպես նաև սերմնարտադրության և տնկանյութի արտադրության նպատակով կընդլայնվեն համագործակցության հնարավորություններ:
12 3212

Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:     Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:
2 3426

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.11.2022 - 08.12.2022

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՄԻԿՈՆ ՀՄԱՅԱԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Մամիկոն Ղարիբյանին  2022 ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին 
0 2283

Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդու­նու­մը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մա­տա­կարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվա­զեցում­ներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝ - ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմա­նագ­րով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպա­տակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը, - սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկ­ման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում, - մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունք­ներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։
0 2778