Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2023 - 03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման որպես իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված վերանայման համար իրավական ակտերի ցանկում ներառված է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման վերանայումը ևս և դրա անհրաժեշտությունը արդիական է՝ պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ և համապատասխանության գնահատման ընթացակարգերի ճշգրտմամբ։
0 2250

Քննարկվել է 13.02.2023 - 28.02.2023

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանման մասին» «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:  Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի պահանջից: Հրամանի կարգավորման առանցքային ուղղությունը, դա անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջն է: Սույն հրամանով նախատեսվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:  Սույն հրամանի նախագծով ակնկալվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնել:
0 3641

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 10.02.2023 - 25.02.2023

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծեր Նախագծերով առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ: Բացի այդ, հստակեցվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացվում է ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը: Նախագծերով վերանայվել են նաև նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը ՀՀ վարչական դատարանի փոխարեն:
0 2159

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.02.2023 - 26.02.2023

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կնախատեսվի իրավական հիմք՝ Ներքին գործերի նախարարությանը վերապահված  համապատասխան գործառույթի պատշաճ իրականացման նպատակով։ 
0 3225

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.02.2023 - 26.02.2023

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու հարաբերությունները կարգավորելու նպատակով  կսահմանվի իրավական հիմք, ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի տրամադրման շարունակականությունն ապահովելու և փախստականների իրավունքներն արդյունավետորեն իրացնելու նպատակով։
0 4000

Քննարկվել է 10.02.2023 - 25.02.2023

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլևս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձևակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ:
0 3385

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.02.2023 - 24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով առաջարկվում է փոխհատուցումն նշված ծրագրի շրջանակներում ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների/ենթամիջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքները փոխհատուցել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, որը ավելի պարզ և մատչելի  կդարձնի ԱԱՊ օղակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված գործընթացը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն իրականացվում է միայն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թվականից նախատեսվում է պետական պատվերի շրջանակներում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար: Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով: Նախագծով առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով: Նախագծի  կատարվող լրացումով հստակեցվում է «Տուժած անձ» շահառուների խմբում ընդգրկված անձանց շրջանակը:
0 3878

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2023 - 23.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-441-Ն) 3-րդ հոդվածով, համաձայն որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։
13 5414

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.02.2023 - 24.02.2023

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 9-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 24-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 17-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
0 3273