Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները հիմնականում ուղղված են աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգի հստակեցմանը և այլ իրավակիրառական հարցերի կարգավորմանը: Մասնավորապես, փոփոխություններն ու լրացումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով. իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների և գնահատումների արդյունքում վեր հանված խնդիրներին ամբողջական կարգավորում տալու նպատակով աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, կիրառման տեսանկյունից տարընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, որոնց շրջանակը սահմանվում է նախագծով, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում:  
Մնաց {days} օր
0 18534

Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծն ուղղված է հիմնական մի­­­ջոցների ամորտիզացիոն մասհանումների կատար­ման գործող համակարգը կա­տա­րե­լա­գոր­ծելուն:
Մնաց {days} օր
0 13454

Քննարկվել է 10.02.2017 - 26.02.2017

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծը, որով ներկայացվում է 2016 թվականի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման, լուծարման գործարքների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին ամփոփ տեղեկատվություն:
Մնաց {days} օր
0 10849

Քննարկվել է 10.02.2017 - 25.02.2017

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումները բացահայտելիս` քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ պահանջելու և ստանալու, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
1 15270

Քննարկվել է 06.02.2017 - 21.02.2017

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Ներկայացված նախագծերով առաջարկվում է, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությանը համահունչ, բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի վերոնշյալ ինստիտուտների կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես՝ կհստակեցվեն անկախ հանձնաժողովի և դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը. կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում. դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն:  
Մնաց {days} օր
0 13955

Քննարկվել է 01.02.2017 - 16.02.2017

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն` արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակված մոտեցում չի դրսևորում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր 2013 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1082 որոշմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներկայացված նախագծերով ամրագրվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նշյալ որոշմամբ բարձրացված հարցերի լուծմանն ուղղված օրենսդրական համապատասխան կառուցակարգեր:
Մնաց {days} օր
0 11244

Քննարկվել է 31.01.2017 - 16.02.2017

Ակումբային ծառայությունների ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ Նախագծի նպատակն է կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը (այսուհետ` Ոլորտ), ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներկայացնել դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ՝ այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ և պայմաններ:
Մնաց {days} օր
0 14850

Քննարկվել է 30.01.2017 - 14.02.2017

«Ազդարարների պաշտպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածության առարկա: Այս ոլորտում ազդարարների ինստիտուտի ներդնումը հանդիսանում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքային երաշխիքներից մեկը: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ գործնականում կարող են ծագել ազդարարմանն առնչվող մի շարք ռիսկեր: Ուստի, անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք կոռուպցիայի դեմ պայքարին զուգընթաց կապահովեն նաև ազդարարների պաշտպանությունը: Այս առումով, հարկ է նշել, որ  Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիաները, պարտավորություն է ստանձնել ապահովել կոռուպցիոն դեպքերով հաղորդում ներկայացրած անձանց արդյունավետ պաշտպանությունը: Բացի այդ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում 2014 թվականի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը տրված 15-րդ հանձնարարականի երկրորդ մասում նշվում է ազդարարների պաշտպանությանն ուղղված օրենսդրական և պրակտիկ մեխանիզմների ընդունման անհրաժեշտությունը: Ներկայացված նախագծերի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ կոռուպցիոն դեպքի մասին ազդարարած անձանց պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Բացի այդ, ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
Մնաց {days} օր
0 15940

Քննարկվել է 25.01.2017 - 09.02.2017

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ներկայացումը պայմանավորված է դեղերի շրջանառության ոլորտում տնտեսվարողների համար «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքով սահմանված առանձին պարտականությունների պատշաճ կատարման համար անցումային ժամանակահատված սահմանելու, ինչպես նաև օրենքում տեղ գտած առանձին վրիպակներ շտկելու, առանձին մասնագիտական ակտերի ընդունման իրավասությունը ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ: Կարգավորման նպատակն է` շտկել օրենքում ի հայտ եկած վրիպակները, վերացնել թերի կարգավորումները, բավարար անցումային ժամանակահատված տրամադրել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի  համար, սահմանելով  «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասը և 25-րդ հոդվածի 12-րդ մասերի պահանջների ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, Դեղերի մասին ՀՀ նոր օրենքից բխող մասնագիտական բնույթ ունեցող իրավական ակտերի ընդունման լիազորությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարին:
Մնաց {days} օր
0 14933
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: