Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.01.2026 - 14.02.2026

«Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հանցագործությունների մասին տեղեկություններ ստանալու, կուտակելու և տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքներով հանցագործությունների մասին տեղեկություններ տրամադրելու և նրանցից տեղեկություններ ստանալու, ինչպես նաև՝ կուտակելու հետ կապված հարաբերությունները։ Բացի այդ, կապահովվի ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1150–Ա որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 1-ին կետի կատարումը:
Մնաց {days} օր
0 443

Քննարկվել է 29.01.2026 - 13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 759-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների հստակեցման, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
18 1793

Քննարկվել է 29.01.2026 - 13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 24.10.2025թ-ին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ, ինչպես նաև 2026 թվականի սեպտեմբերի 1-ից  ՀՀ մարզպետների աշխատակազմերի  (2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետի) կողմից որոշմամբ իրականացվող գործառույթների իրականացումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 507

Քննարկվել է 29.01.2026 - 13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 24.10.2025թ-ին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ, խմբագրական բնույթի փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 2026 թվականի սեպտեմբերի 1-ից  ՀՀ մարզպետների աշխատակազմերի  (2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետի) կողմից որոշմամբ իրականացվող գործառույթների իրականացում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 780

Քննարկվել է 29.01.2026 - 13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 24.10.2025թ-ին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ, խմբագրական բնույթի փոփոխություններ կատարելու, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համար հիմք ընդունվող տվյալների մուտքագրման ժամկետների հստակեցմամբ։  
Մնաց {days} օր
0 1021

Քննարկվել է 29.01.2026 - 13.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 532-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ծրագրի շրջանակներում շահառուներ ներգրավելու, փաստաթղթերի ընդունումը դյուրինացնելու, Ծրագրի իրականացման ընթացքում ծագած տեխնիկական խնդիրների լուծման համար սահմանված ժամանակահատվածը երկարաձգելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 608

Քննարկվել է 26.01.2026 - 10.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1737-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N2024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ակնկալվում է վերանայել ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն, 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն և 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշումների մեջ կատարված՝ արդեն ուժը կորցրած իրավական ակտին կատարված հղումները և հղում կատարել գործող իրավական ակտին:
Մնաց {days} օր
0 532

Քննարկվել է 26.01.2026 - 11.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվում է պարզեցնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգավորումները՝ հնարավորություն տալով իրավաբանական անձանց և քաղաքացիներին իրենց սեփական հողամասերի սահմաններում, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթ կավագործության նպատակով՝ սահմանված խորության և տարեկան մինչև 30 մ³ ծավալի շրջանակներում։Կարգավորումը նպատակ ունի օրինական դաշտ տեղափոխել համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ կավագործական գործունեությունը՝ նվազեցնելով անհամաչափ վարչարարական և ֆինանսական բեռը։Նախագծի ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, փոքր արտադրության զարգացմանը և տեղական տնտեսական ակտիվության խթանմանը՝ առանց բնապահպանական և բյուջետային ռիսկերի ավելացման։
Մնաց {days} օր
0 493
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: