Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.10.2017 - 22.10.2017

«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի փետրվարի 19-ի ՀՕ-33 օրենքն ուժը կորցրած ճանաչել:
Մնաց {days} օր
0 9146

Քննարկվել է 04.10.2017 - 24.10.2017

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, օրենքի հավելվածներ,  ՀՀ կառավարության 2018 թվականի բյուջետային ուղերձ, բացատրագիր, բացատրագրի հավելվածներ
Մնաց {days} օր
0 16829

Քննարկվել է 03.10.2017 - 19.10.2017

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, տեղական հանրաքվեի ամփոփման, հարցը համայնքի ավագանում քննարկմանը ներկայացնելու և հանրաքվեի դնելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միանալու մանրամասները, տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:  
Մնաց {days} օր
0 10241

Քննարկվել է 03.10.2017 - 19.10.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում` նպաստելով վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:
Մնաց {days} օր
2 10308

Քննարկվել է 02.10.2017 - 18.10.2017

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր          ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը. հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով սնանկության կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահվել է սնանկության կառավարիչներին հաշվառելու և նրանց հաշվառումից հանելու, ինչպես նաև համակարգչային հատուկ ծրագրի վարմամբ սնանկության կառավարիչ ընտրելու և նրա թեկնածությունը դատարանին ներկայացնելու իրավազորություն. նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5.000.000 ՀՀ դրամի վճարումը, իսկ անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ. մանրամասն կարգավորում է ստացել սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այն վերապահելով նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ընդ որում, կառավարչի նկատմամբ խիստ նկատողություն՝ որպես կարգապահական տույժի տեսակ, կարող է կիրառել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը. ամրագրվել է սնանկության կառավարչի հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և դատարանի հանդեպ. նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը. սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ. կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն. ամրագրվել է սնանկության կառավարչի պարտականությունը ընտրելու այն բանկը, որը սնանկության հատուկ հաշիվը բացելիս կամ դրա հետագա սպասարկման ընթացքում այս մասով կսահմանի առավել բարձր տոկոսներ. հստակեցվել են սնանկության կառավարչի որակավորումը դադարեցնելու հիմքերը. պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում: Բացի այդ, սահմանվել է պարտապանի գույքի գնահատման հստակ ժամկետ, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման մեթոդները և դրանց կիրառման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից սահմանելու դրույթ. հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը. նախատեսվել է պարտապանի գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքն իրականացնելու էլեկտրոնային կարգ. սահմանվել է, որ սնանկության կառավարիչը պարտապանի բնակարանը, բնակելի տունը և այլ շինությունը վաճառելու միջնորդության մեջ կարող է ներառել պահանջ՝ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով. նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը: սնանկության գործը վարելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար նախատեսվել է նաև էլեկտրոնային կարգ:
Մնաց {days} օր
104 56114

Քննարկվել է 26.09.2017 - 26.10.2017

«Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային՝ հատկապես ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագիծը մշակվել է «Արևելյան Եվրոպայի, Կովկասի և կենտրոնական Ասիայի երկրների համար՝ ՄԱԿ-ի զարգացման հաշվի նախագծի» շրջանակում մշակված «Պաշտոնական վիճակագրության մասին» մոդելային օրենքի հիման վրա (մոդելային օրենքը մշակվել է ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի՝ Նյու-Յորք, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության բաժնի՝ Ժնև, Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրաստատ)՝ Լյուքսեմբուրգ, Եվրոպայի ազատ առևտրի ասոցիացիայի՝ Լյուքսեմբուրգ, փորձագետներից կազմավորված խմբագրական խորհրդի կողմից, որի կազմում ներառվել էին մեկական ներկայացուցիչներ Ուկրաինայից և Հայաստանից: Մոդելային օրենքը հավանության է արժանացել Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի կողմից (27-29 ապրիլի 2016թ. Փարիզ), (Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի 64-րդ լիագումար նստաշրջանի զեկույց, ՄԱԿ, Տնտեսական և Սոցիալական Խորհուրդ, Եվրոպական տնտեսական հանձնաժողով, Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս, փաստաթուղթ՝ ECE/CEC/91, բաժին VIII, էջ 18-19, Ժնև, 30.06.2016թ.)): Նախագծի նպատակն այնպիսի իրավական հիմքի ապահովումն է, որը հնարավորություն կտա պաշտոնական վիճակագրության արտադողներին  տարածել բարձր որակի վիճակագրական տվյալներ: Նախագծի ընդունման դեպքում «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:
Մնաց {days} օր
0 15048

Քննարկվել է 22.09.2017 - 09.10.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է առաջարկվող բովանդակային լրացումներով և փոփոխություններով նախատեսված նոր գաղափարների ներդրմամբ հստակեցնել հարկային հարաբերությունները որոշ ոլորտների համար, ինչպես նաև գործառնությունների և գործարքների իրականացման ժամանակ:
Մնաց {days} օր
0 13371

Քննարկվել է 20.09.2017 - 09.10.2017

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները:  
Մնաց {days} օր
95 101661
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: