Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 24.10.2017 - 08.11.2017

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում: Մասնավորապես՝ օրինագծով ներկայացված փոփոխություններն ուղղված են փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար ներքին իրավական ակտերի, այդ թվում՝ ներքին կարգապահական կանոններ ընդունելու պահանջի վերացմանը, օրենսգրքով սահմանված բացառիկ դեպքերում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի հնարավորությունից բացի, կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանք կիրառելու հնարավորության նախատեսմանը, գործադուլին վերաբերող օրենսգրքի առանձին կարգավորումները ԱՄԿ N 87 կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցմանը, առանձին կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում ապահովման ենթակա նվազագույն պահանջների սահմանման համար սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորության ամրագրմանը, արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների նվազագույն շեմի վերացմանը և հավելումների չափերի սահմանումը կողմերին վերապահելուն, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առկա մի շարք խնդիրների լուծմանը: Առաջարկված օրենսդրական կարգավորումները քաղաքացիների և բիզնեսի համար առաջարկելու են աշխատանքային հարաբերությունների մի միջավայր, որտեղ հնարավոր է դառալու կողմերի համագործակցությամբ սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացումը:  
Մնաց {days} օր
19 21472

Քննարկվել է 23.10.2017 - 07.11.2017

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին առավել հնարավոր չափով համապատասխանությունն, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորումն ապահովելու վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 14863

Քննարկվել է 20.10.2017 - 09.11.2017

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններով;
Մնաց {days} օր
0 12621

Քննարկվել է 20.10.2017 - 06.11.2017

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի, «Աուդիտորական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության Քրեական Դատավարության Օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Օրենքների փաթեթի ընդունման դեպքում այն իրավական հենք կհանդիսանա ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի կողմից հանրային ֆինանսների կառավարման գործընթացում  ժամանակակից պահանջների համապատասխան էական ու կառուցողական ներդրում ունենալու համար, ինչը կբարձրացնի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը։Միաժամանակ ՀՀ բարձրագույն աուդիտորական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը համահունչ կլինի զարգացած երկրներում, մասնավորապես, ԵՄ-ում գործող հասկացություններին եւ չափանիշներին:
Մնաց {days} օր
2 14483

Քննարկվել է 19.10.2017 - 03.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված է ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկի հաշվարկման դրույքաչափերը, համաձայն որոնց՝ քսայուղերի ԱՏԳ ԱԱ 271019710-ից մինչեւ 271019980 ապրանքախմբերի համար ակցիզային հարկի դրույքաչափը կազմում է 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ: Այդ ապրանքախմբերի մեջ է ներառվում նաեւ ԱՏԳ ԱԱ 271019710 0 քսայուղերը, այլ յուղերը վերամշակման հատուկ գործընթացների համար, ինչը տեղական քսայուղերի արտադրության համար հանդիսանում է հումք: Ստացվում է, որ տեղական արտադրության քսայուղերը պետք է հարկվեն երկու անգամ՝ մեկը հումքի ներմուծման, մյուսը՝ պատրաստի արտադրանքի վաճառքի փուլում:
Մնաց {days} օր
0 13893

Քննարկվել է 19.10.2017 - 03.11.2017

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համայնքի ղեկավարի տեղակալի վերաբերյալ հոդվածը թերի է շարադրված եւ լրացուցիչ իրավակարգավորման ու օրենքում առկա բացը լրացնելու անհրաժեշտություն կա:
Մնաց {days} օր
0 14348

Քննարկվել է 19.10.2017 - 03.11.2017

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծում առաջարկվող լրացումը թույլ կտա  մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները կազմելիս առավել ամբողջական ու տեղայնացված մոտեցում ունենալ: 
Մնաց {days} օր
0 13608

Քննարկվել է 19.10.2017 - 03.11.2017

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ <<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում>> լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ տուժողին, որպես դատավարության մասնակցի,  հնարավորութուն  է տրվում  օգտվելու իր դատավարական իրավունքից, այն է` հայտնել  դիրքորոշում արագացված դատաքննության կարգ կիրառելու  վերաբերյալ: Այն դեպքում, երբ  տուժողը  ողջամիտ հիմնավրում է, որ իրեն  հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ կամ փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ, ապա դատարանը որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:
Մնաց {days} օր
0 16768

Քննարկվել է 19.10.2017 - 04.11.2017

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության սկզբունքները, նպատակները և խնդիրները. սահմանվել են Հանրային խորհրդի կազմը, կազմավորման և գործունեության կարգը. ամրագրվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող, ինչպես նաև անհամատեղելիության պահանջները. նախատեսվել է Հանրային խորհրդում մշտական և ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի հետ կապված հարցերը. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
Մնաց {days} օր
15 10353
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: