Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 06.12.2023 - 22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն: Ներկայացված է նախագիծը՝ կից փաստաթղթերով։
0 1829

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 04.12.2023 - 19.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները՝ օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում  տեղական տուրքերի և վճարների սահմանումը։ 
0 1810

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 04.12.2023 - 19.12.2023

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2024 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համապատասխան ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորում, պահուստային ֆոնդի ստեղծում, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է միտումնային մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք անցած տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա։Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։Հաստատել Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն`1) եկամուտների գծով` 4,255,705․5 հազար դրամ,2) ծախսերի գծով` 4,255,705․5 հազար դրամ:
0 1984

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին »  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 9-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնելՏաշիրիհամայնքապետարան: 2024 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
0 1937

Քննարկվել է 16.11.2023 - 01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 202 թվականների տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 16-ից  դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2023 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր  համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:    
0 1844

Քննարկվել է 19.10.2023 - 27.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 -2026 ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  2024 -2026  ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ  ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ   ԾԱԽՍԵՐԻ   ԾՐԱԳԻՐԸ   ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2405