Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.02.2020 - 09.03.2020 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվություն: 1 0 0 7010
Քննարկվել է 23.02.2018 - 12.03.2018 <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծ Մշակվել է <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծը, որով ներկայացվում է 2017 թվականի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման, լուծարման գործարքների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին ամփոփ տեղեկատվություն: 0 2 0 8885
Քննարկվել է 02.08.2017 - 17.08.2017 <Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություներ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծ <Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություներ կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է որոշման /այսուհետ` որոշում/ մեջ նշված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործարար ծրագիրը առաջիկա հինգ տարվա փոխարեն ներկայացնել առաջիկա երեք տարվա համար: Հաշվի առնելով, որ արդեն իսկ ուժի մեջ է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքը` որտեղ ընդգրկված են նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները և մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, առաջարկվում է որոշման մեջ կատարել փոփոխություն` որոշման 10-րդ կետում թվերը փոխարինելով թվերով: 0 0 0 9160
Քննարկվել է 11.04.2017 - 26.04.2017 <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` Ծրագիր/, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ծրագիրը բովանդակում է. ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները: բ) Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: գ) Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների, ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար դ) Մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները: ե) Տարաժամկետ վճարումների սանդղակը: 1 0 0 13501