Քննարկվել է 17.09.2024 - 03.10.2024 ՀՀՇՆ «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՎ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը տարածվում են շարժական ժամանակավոր բեռնվածքների տակ նախագծված և երկաթուղիների, մետրոյի ու տրամվայի գծերի, ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ արդյունաբերական ձեռնարկությունների ճանապարհները), քաղաքների և բնակավայրերի փողոցների ու ճանապարհների վրա տեղակայված կամրջային կառուցվածքների՝ այսուհետ կամուրջների (կամուրջներ, ուղեանցեր, վիադուկներ, էստակադներ և այլն), և ջրթող խողովակների, ինչպես նաև հատուկ տեսակի բեռնվածքների համար նախատեսված կամուրջների (խողովակաշարեր, ջրանցքներ և այլն) ստատիկ և դինամիկական փորձարկումների և կառուցվածքի վրայով երթևեկությամբ գործարկումների վրա։ 3 1 0 561
Քննարկվել է 09.09.2024 - 24.09.2024 ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ, ՈՒԺԵՂԱՑՎՈՂ, ԸՆԴԼԱՅՆՎՈՂ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ, ՎԵՐԱԶԻՆՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ, ՔԱՆԴՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ Կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների հզորության միավորին բերված շինարարության նորմատիվային գները (այսուհետ՝ ՇՆԳ) և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները (այսուհետ՝ ՇԱԱԽՑ) կիրառվում են քաղաքաշինական ծրագրերի, նախագծերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկային չափի (կանխատեսումների) որոշման, նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների (օբյեկտների) հիմնանորոգման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, վերազինման, քանդման և ապամոնտաժման աշխատանքների արժեքի հաշվարկման, գնահատման համար։ ՇԱԱԽՑ-ը չեն վերաբերում պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման նախագծերին: 11 6 2 975
Քննարկվել է 05.09.2024 - 20.09.2024 ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՏԱԿԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են բոլոր տիպերի և դասերի հիդրոտեխնիկական կառույցների (այսուհետ՝ ՀՏԿ) (այդ թվում՝ գրավիտացիոն, կամարային և որմնանեցուկային ամբարտակների, դիմհարային պատերի, շլյուզների և այլ կառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՏԿ-երի տեղակայման տարածքների բնական շեպերի և արհեստական թեքությունների) հիմնատակերի նախագծմանը համաձայն ՀՀՇՆ 33-01-2022 շիննորմերի, ։ Սույն նորմերը չեն տարածվում ստորգետնյա ՀՏԿ-երի նախագծման վրա։ Սեյսմիկ տարածքներում, նստվածքային, ուռչող և կարստային գրունտների տարածման պայմաններում, ինչպես նաև՝ սողանքավտանգ և սելավավտանգ վայրերում շինարարության համար նախատեսված՝ ամբարտակներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում կառույցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները։ Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար: 3 2 0 768
Քննարկվել է 04.09.2024 - 19.09.2024 ՀՀՇՆ «ԱՄԲԱՐՏԱԿ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են նոր կառուցվող և վերակառուցվող բետոնե և երկաթբետոնե ամբարտակների նախագծմանը, որոնք մտնում են էներգետիկական, ջրային տրանսպորտի և մելիորացման հիդրոհանգույցների, ջրամատակարարման, ջրամաքրման, ջրերի հոսքի տեղափոխման և հեղեղումների դեմ պայքարի համակարգերի, ինչպես նաև՝ համալիր նշանակության հիդրոհանգույցների կազմի մեջ։ 3 3 0 614
Քննարկվել է 30.08.2024 - 14.09.2024 ՀՀՇՆ «ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԲԱՑ ՏԻՊԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը սահմանում են պահանջներ մարզական նշանակության պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի բաց տիպի օբյեկտների կառուցման, վերակառուցման, վերազինման, արդիականացման, ընդլայնման նախագծային (ճարտարապետահատակագծային, կոնստրուկտիվ և ինժեներական) լուծումների, դրանց գործառնական գոտիների նկատմամբ, որոնք ապահովում են մարզական օբյեկտների գործառնական և անվտանգ շահագործումը: Տվյալ նորմերի պահանջների շրջանակներում դիտարկվում են նաև բաց տիպի այն օբյեկտները, որոնք ներառում են հանգստի և մարզական ժամանցի, սպորտով զբաղվելու համար կառույցները և համալիրները. Ֆիզկուլտուրայի ու սպորտի կենտրոնները, մարզական քոլեջները, մարզական դպրոցները, սպորտի տարբեր ձևերի ակումբները: 2 5 0 697
Քննարկվել է 02.08.2024 - 17.08.2024 «ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N282-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորմանն ուղղված արդի պահանջներին համապատասխան իրավական ակտի ընդունում: 7 1 0 1069
Քննարկվել է 26.07.2024 - 10.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու մասնագետների հավաստագրման արդյունավետության և գործընթացի ճիշտ կազմակերպման համար մասնագետների բազային կրթության և համապատասխան աշխատանքային փորձառության վերաբերյալ պահանջի սահմանում: 8 2 1 1143
Քննարկվել է 15.07.2024 - 30.07.2024 «ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 282-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորմանն ուղղված արդի պահանջներին համապատասխան իրավական ակտի ընդունում: 7 3 0 948
Քննարկվել է 15.07.2024 - 30.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կհստակեցվեն և կլրացվեն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից Կոմիտեի համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի ցանկը, կհստակեցվի հողամասի նպատակային նշանակության փոփոխությունների մասով ներկայացվող առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը: 9 1 0 946