Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.01.2023 - 12.02.2023

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունմամբ միացման հարաբերություններում առավել արդյունավետ կիրականացվեն համապատասխան աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ապրանքների գնման և ֆինանսական միջոցների հատկացման պլանավորումները:
1 2772

Քննարկվել է 02.11.2022 - 18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում
1 2991

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.08.2022 - 06.09.2022

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ «Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերով՝ -       հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ, -        զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին նպաստելու նպատակով նախատեսվել են դրույթներ ոլորտի վարչական ռեգիստրի ներդրման և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման վերաբերյալ, -        զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների նկատմամբ չափանիշերի սահմանման և պահպանման, սպառողի իրավունքների լիարժեք իրականացման ապահովման և այդպիսով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման  նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների,  զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչպես նաև նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, -          Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների  խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:
8 6405

Քննարկվել է 03.06.2022 - 20.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է. նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն. սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու պահանջ։ Նախագծի ընդունման դեպքում թռչնամիս արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաև կապահովվեն նախադրյալներ սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության համար։
0 5108

Քննարկվել է 30.05.2022 - 14.06.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով: Առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված զանցակազմը պարունակող արարքների կտրուկ նվազում։
0 3932

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.02.2022 - 02.03.2022

Առևտրային զեղչերի կանոնակարգում Օրենքի նախագծով ներկայացված է առևտրային զեղչեր կանոնակարգման վերաբերյալ դրույթներ, հասկացություններ, օրենքի նախագծով ներկայացված է զեղչերի կիրառման առանձնահատկությունները: Սահմանվել է առևտրային զեղչերի մասին օրենսդրությունը, որը իր մեջ ներառում է  նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի առևտրային զեղչերի կիրառման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, թե տնտեսավարող սուբյեկտների շահերի տեսանկյունից և թե սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
2 6806

Քննարկվել է 01.02.2022 - 16.02.2022

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվել են հետևյալ հարցերը. ակցիայի հասկացությունը և եղանակները. զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը և այլն. ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները. ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները և այլն։
2 5773

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.11.2021 - 24.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է առավել ամբողջական կարգավորում նախատեսել պետական կարիքների համար կնքվող պայմանագրերի տարբեր տեսակների համար:
0 7554

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.12.2020 - 22.01.2021

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մաիսն» օրենքներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. Առաջին, էլեկտրոնային հարթակներում՝ համապատասխան տվյալների մուտքագրման, էլեկտրոնային հավելվածների ներբեռնման կամ համանման այլ եղանակներով էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման իրավական հնարավորության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով, որ նշված եղանակների օգտագործման դեպքում պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված և կողմերի համար ուղղակիորեն առաջացնում է փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Ընդ որում, պետք է ապահովվեն պայմանագրի պայմաններին, այդ թվում՝ օրինակելի պայմաններին, նախապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ վավեր համաձայնություն տրամադրելու հնարավորությունները, որոնք կարող են փաստարկվել որևէ նյութական կրիչով։ Երկրորդ, նախատեսել օրինակելի պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր։ Երրորդ, առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակներ միայն մուտք գործելու կամ դրանցից օգտվելու հանգամանքները չեն կարող համարվել էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրին համաձայնություն տալ, եթե առկա չէ անձի՝ սահմանված ձևով և կարգով տրված համաձայնությունը։ Չորրորդ, առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից անձի կողմից տրված համաձայնությունը, կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմանները պահպանելու, արխիվացնելու և ցանկացած ժամանակ անձանց հասանելիությունը ապահովելու պարտավորություններ, որոնք հնարավորություն կտան պայմանագիր կնքած անձին արտատպել ցանկացած տեղեկություն այն ձևով, որը իրագործելի է դարձնում ապագայում դրանց օգտագործումը կամ հղում կատարելը, և որը թույլ է տալիս անփոփոխ կերպով վերարտադրել տեղեկատվությունը։ Այդ իսկ նպատակով առաջարկվում է էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից տեխնիկական և կազմակերպական այնպիսի միջոցների առկայություն, որոնցով հնարավոր կլինի անփոփոխ ձևով արտատպել, վերարտադրել, արտաբեռնել պայմանագրի, օրինակելի պայմանների բովանդակությունը։ Հինգերորդ, առաջարկվում է նախատեսել նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս օֆերտայի և ակցեպտի ուղարկման և ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետևանքներ: Վեցերորդ, առաջարկվում է նախատեսել անարդար պայմանները սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ։ Յոթերորդ, առաջարկվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքով պետական կարիքների բավարարման համար ապրանքների մատակարարման և կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի վերաբերյալ կարգավորումների և «Գնումների մասին» օրենքի հակասությունները՝ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցնելով տարիների շարունակ արդյունավետ գործող պրակտիկային և ուժը կորցրած ճանաչելով փաստացի չկիրառվող իրավակարգավորումները, ինչպես նաև լրացնել «Գնումների մասին» օրենքով «գնում» հասկացությունը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է միայն մեկ պայմանագրի կնքման հնարավորություն, ինչպես որ գործում է պրակտիկայում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված և գործնականում չկիրառվող կարգավորումները: Իր հերթին, նախագծով պայմանագրերի կնքման մասով հղում է կատարվում «Գնումների մասին» օրենքին՝ հնարավորություն տալով ճկունություն ապահովել այս հարցում, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող հիմնական ակտով՝ «Գնումների մասին» օրենքով գնման ընթացակարգերի փոփոխության դեպքում անհրաժեշտություն չի լինի փոփոխություն կատարել նաև Քաղաքացիական օրենսգրքում: Ութերորդ, միաժամանակ առաջարկվում է լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ նախատեսելով նաև վարձակալության և ծառայություններ մատուցելու պայմանագրերի մասով պետական կարիքների բավարարման համար պայմանագրերի կնքում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում: Այսինքն՝ «Գնումների մասին» օրենքով անցկացվող գնման ընթացակարգերի արդյունքում նշված պայմանագրերը կնքվում են՝ Քաղաքացիական օրենսգրքում չունենալով համապատասխան իրավական հիմքը:
1 7600